06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Էրիկ Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից, սակայն հստակ որոշում էլ չկա, որ կշարունակի պաշտոնավարել որպես նախարար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Գրիգորյանը:

Հարցին, թե ինչու է մանդատից հրաժարվել,  վստահ չլինելով, որ նախարար կմնա, Գրիգորյանն ասաց. «Դա էական չէ, դա թիմով ենք որոշում՝ ով որտեղ է աշխատում, էնտեղ, որտեղ  որ ես աշխատում եմ, իմ գործն անում եմ, մնացածը թիմով կորոշենք»:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ինքն ավելի հակված է գործադիրում աշխատելու:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատական եղել է իր աշխատանքին, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ այդ մասին չեն խոսել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ