11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ի իսկական մեղավորներն իրենց տանը նստած են. «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հավաքի կազմակերպիչ

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հավաքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։ «Հայոց ազգային» դաշինքի քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, հավաքի նախաձեռնող Արմեն Մինասյանի խոսքով՝ սկսելու են պայքար, որը լինելու է երկարատև, իսկ հաղթական վերջակետը լինելու է այն ժամանակ, երբ կհարգվի ՀՀ Սահմանադրությունը։ «Մարդու պատվին և արժանավատվությանն ընտրողաբար հասցվող վնասը չպետք է […]

Այս ընտրությունները հեռու էին իդեալական լինելուց. Բորիս Նավասարդյան

«Մեր երկրի և պետականության համար ունեցել ենք շատ կարևոր իրադարձություն։ Ընտրություններն աննախադեպ էին այն առումով, որ քաղաքացիների կամքը մեր երկրում երբևէ այդքան համարժեք իրականացված չէր։ Բայց չի կարելի ասել, որ այս ընտրություններն անցել են առանց թերությունների, եթե համեմատենք Երևանի ավագանու ընտրությունների հետ, ապա այս ընտրություններն ավելի հեռու էին իդեալական լինելուց»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի […]

Էրդողանն արձագանքել է խաղաղասեր Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների: Թուրքիայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։  «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանից օկուպացրած տարածքները»։ Անկարան նաև պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։   

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան /ուղիղ/

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան։  Վերջիններս Քոչարյանին ազատ արձակելու պահանջով որոշեցին շարժվել ՀՀ Գլխավոր դատախազություն։ Ակցիային կարող եք հետևել  Henaran.am-ի ուղիղ հեռարձակմամբ։

Մանվել Գրիգորյանն այսօր էլ դատարանում պնդել է, որ մեղավոր չէ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Գրիգորյանը առողջական թեթև խնդիր է ունեցել, կանչել են շտապօգնություն և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա կարողացել […]

Կառավարության ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումներն անարդյունավետ են. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ /տեսանյութ/

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են դժգոհել. նրանց չի գոհացրել նաև ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ի որոշումը, համաձայն որի՝  ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրվեց մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել: Նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց, որ իրենք դեմ են ղեկը […]

Ընդհանրապես չգիտենք՝ «Իմ քայլը» ինչ է ուզում անել, որն է նրա նպատակը. Արմեն Բադալյան

««Իմ քայլը» դաշինքի 70 տոկոսը ստացել է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե այդ դաշինքը։ Եթե հանում ենք Նիկոլ Փաշինյանին, ինքը ոչ մի գաղափարախոսություն չունի։ Օրինակ՝ «Լուսավոր Հայաստանը» չափավոր արևմտամետ է ընկալվում, բայց «Իմ քայլը» ոչ մի բան չի ընկալվում։ Ընդհանրապես չգիտենք՝ «Իմ քայլը» ինչ է ուզում անել, որն է նրա նպատակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում […]

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ կտրուկ վատացել է, շտապօգնության աշխատակիցները տեղում են: Henaran.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց  փաստաբան Արսեն Մկրտչյանը: Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը: «Նա հիմա դատարանի դահլիճում է, կարճատև ընդմիջում է հայտարարված: Ինքնազգացողությունը վատ է, բայց […]

Արթուր Վանեցյանը՝ փոխվարչապե՞տ

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արթուր Վանեցյանը շարունակում է կատարել ԱԱԾ տնօրենի իր պարտականությունները»: Այս մասին ասել է ԱԱԾ տնօրենի մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը ԳԱԼԱ-ի այն հարցին ի պատասխան, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ, իսկ ԱԱԾ տնօրեն դառնալու է Ֆելիքս Ցոլակյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի