23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կա՛մ ՀՀ քաղաքացիները նորից իրենց խաբված են զգում, կա՛մ. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում մարդիկ դարձել են ագրեսիվ, անհանդուրժող, արդեն դժվար է գտնել այն ժպիտը, բավարարվածությունն ու հանդուրժողականությունը, որն արտացոլված էր մարդկանց դեմքերին գարնան և ամռան ամիսներին:

Փորձում եմ հասկանալ պատճառը, քանի որ կարծես թե ամեն ինչ լավ է, իշխանության են գտնվում իրենց ընտրած մարդիկ, արդեն 8 ամիս ազատ է՝ տնտեսությունը, կարելի է սկսել նորմալ ապրել:

Այլևս չկան այն կերպարները, որոնք տասնամյակներ շարունակ դիտարկվում էին որպես մարդկանց անհաջողությունների, դժվարությունների, աղքատության և քավորության պատճառ և աղբյուր: Ընտրությունները չեն կեղծվել, ոչ ոք չի գողացել իրենց քվեն, մենաշնորհներ այլևս չկան, օլիգարխները վերացել են, կոռուպցիան այլևս հաղթահարված է:

Այդ դեպքում ի՞նչն է այս դժգոհության պատճառը:

Կարող եմ առաջարկել երկու տարբերակ.

1. կամ՝ ՀՀ քաղաքացիները նորից իրենց խաբված են զգում և հոգու խորքում ընդունում դա, սակայն առայժմ չունեն համարձակություն հրապարակավ խոստովանել դա,

կամ էլ՝

2. սկսել են գիտակցել, որ խնդիրը ոչ այդքան նախկին կոռումպացված իշխանություններն էին, մենաշնորհները, փայ մտնող պաշտոնյաներն ու նրանց ազգակաները, հանցագործ տարրերի գերակտիվությունը, այլ ավելի շատ հենց իրենք, մարդիկ, որոնք բոլոր իրավիճակներում մեղավոր են կարգում բոլորին` երկրին, նախագահին, վարչապետին, թալանչի և ավազակ պատգամավորներին, բայց ոչ երբեք իրենց` մարդկանց, որոնք ուղղակի չեն ցանկանում աշխատել, նստած սպասում են, որ Փաշինյանը հարուստներից ունեցվածքը կվերցնի, օֆշորներից հետ կբերի «իրենցից» թալանված փողերը և կբաժանի իրենց` վերականգնելով «արդարությունը»: Վրա է հասել այն գիտակցումը, որ նույնիսկ ամենաանարդար իրավիճակում առաջինը պետք է քեզ մեղադրես, իսկ հետո` փնտրես մեղավորներ այլուրեք:

Անկեղծ ուզում եմ հավատալ, որ գործում է երկրորդ տարբերակը, քանի որ միայն այդ գիտակցումով մեզ կհաջողվի զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կյանքը, բարձրացնել պետության ներքին և արտաքին անվտանգության մակարդակը, պետության պաշտպանունակությունը:

Աշխատանքով է ձեռք բերվում բարիքը, ձեր աշխատանքով: Ոչ ոք ձեր փոխարեն չի աշխատելու, սոցիալիզմի դարաշրջանն ավարտվել է, բոլշևիզմը կարծանարար կլինի Հայաստանի և ձեր համար:

Մի սպասեք, որ վարչապետն ու կառավարությունը ձեր փոխարեն կլուծեն ձեր խնդիրները, նրանք դա ուղղակի չեն կարող անել` չնայած որ տվել են բազմաթիվ խոստումներ: Սա կոչվում է պոպուլիզմ և դա ունի խիստ վտանգավոր և բացասական հետևանքներ պետության և պետականության համար:

Ավարտվում է 2018թ-ը, երևի թե ամենակերևոր տարին մեր երիտասարդ պետության համար: Ձեզ հաջողվեց կազմակերպվել, դիմադրել և հաղթել: Առաջարկում եմ 2019թ. դիմավորենք ժպիտով և աչքերի փայլով, այն ժպիտով, որ ունեիք մի քանի ամիս առաջ: Ձեր հաղթանակը այլևս փաստ է և ոչ ոք չի կարող, և իրավունք չունի վտանգել կամ մսխել այդ հաղթանակը:

Հիասթափությունն անխուսափելի է, հուսահատությունը` անթույլատրելի:

Ամեն ինչ լավ է լինելու, չկասկածեք…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ