23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոչ քաղաքացիներին՝ ամենաանհրաժեշտ դեպքում կանչել Շտապօգնություն

Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կիրականացվի հերթապահություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության վարչության գլխավոր մասնագետ, պոլիկլինիկաների հարցերի համակարգող Անահիտ Չախիֆալակյանը՝ ներկայացնելով Ամանորին և նախատոնական օրերին առողջապահական հաստատությունների աշխատանքային ռեժիմը:

«Հերթապահությունները կիրականացվեն առավոտյան ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիկլինիկաներում թերապևտների և մանկաբույժների կողմից», – ասաց նա:

«Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ ընդգծեց, որ Շտապօգնությունը ևս տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով:

«Ուզում եմ հորդորել մեր քաղաքացիներին, որ ամենաանհրաժեշտ դեպքում կանչեն Շտապօգնություն, որովհետև միշտ հիշեք, որ կան ավելի անհետաձգելի դեպքեր, որտեղ մարդու կյանքը վտանգված է, ու անկախ մեր բրիգադների ավելացած քանակից և պատրաստակամությունից՝ լինում են պահեր, երբ ֆիզիկապես ուղղակի չենք հասցնում այս կամ այն կանչին», – ասաց նա՝ հավելելով,  որ այս պահի դրությամբ Շտապօգնությունում աշխատում է 36 բրիգադ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ