23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բանկերը մերժե՞լ են Փաշինյանին. հետընտրական «թոզփչոցին» շարունակվում է

Վարչապետի պաշտոնակատարը այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բանկերի՝ քաղաքացիների ներած տույժ տուգանքներին: Նրա խոսքերով` իշխանությունների իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի: Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը,  ըստ Փաշինյանի, շարունակական է:

Հայաստանի մի քանի առեւտրային բանկեր կառավարության հորդորով իսկապես սկսել են համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով: Սակայն, այդ համաներումը փորձում են անել այնպես, որ հնարավորինս քիչ մարդ կարողանա օգտվել ստեղծված հնարավորությունից: Օրինակ՝  որոշ առեւտրային բանկեր բավարարվել են իրենց պաշտոնական կայքէջերում տեղադրել հայտարարություն, որ պատրաստ են զիջել տույժ-տուգանքները այն դեպքում, երբ հաճախորդը սեղմ ժամկետներում կմոտենա բանկ եւ դիմում կգրի: Բայց նկատենք, որ անհուսալի վարկառուների գերակշիռ մասը գյուղացիներն են, որոնց հնարավոր է` ինչ-ինչ պատճառներով հասանելի չլինի բանկերի կայքէջերում տեղադրված հայտարարությունը: Բացի այս, կան վարկային կազմակերպություններ, որոնք իրենց անհուսալի վարկառուներին բացասական են պատասխանում` նշելով, որ իրենք տույժ-տուգանքների համաներում չեն կիրառելու: 

Ստացվում է՝ Փաշինյանի նշած սահուն ընթացող գործընթացը բավական հակասական է: Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ սա արվում է նրա համար, որ այն մարդիկ, ովքեր հաստատ չեն մուծելու՝ առնվազն մայր գումարը վերադարձնեն, իսկ եթե 3 տարի առաջ ամբողջ տույժ ու տուգանքով դուք արդեն մուծել էք, ապա վարկային պատմություն չի վերանայվում և նախկինի նման ամեն ինչ մերժվում է: Ըստ էության, սա կառավարության հերթական կիսատ-պռատ իրագործվող պրոյեկտն է: Կամ կառավարությունը և անձամբ վարչապետը չեն հետևում իրենց իսկ կողմից առաջարկված ծրագրի իրագործմանը և բանկերը չեն շտապում միասնական «այո» ասել  Փաշինյանին, կամ էլ` սա հերթական շոուն է, ակտիվ աշխատանքի իմիտացիա, որը վարչապետը և իր թիմը փորձում են ներկայացնել իբրև վերջին 7 ամիսների մեծագույն ձեռքբերում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ