02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները ճաշակում են հեղափոխության պտուղները. ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը

Գիտնականները ճաշակում են հեղափոխության պտուղները։ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը` ես դրանցից մեկն եմ։ Երեկ բոլորս ստացանք ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված ենք աշխատանքից։ ԵՊՀ գիտական խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային […]

Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր մարդիկ քեզ հետ վարվեն, չի դասավանդվում ոչ մի դպրոցական դասագրքով, բացի Հայ եկեղեցու պատմություն դասագրքից

Մտահոգություններ ունեմ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական պլանից հանելու մասին հնչող տարբեր կարծիքների մասին, որոնք պաշտպանվում են գործող ԿԳ նախարարի կողմից, ով, ինչպես հայտարարեց,  առաջնորդվում է Օրենքներով։ Շատ լավ, հիմա հերթով դրանց մասին, նախապես ասեմ, որ երկար է ստացվել, խնդրում եմ զինվեք համբերությամբ ու կարդացեք մինչև վերջ։ 1999թ․ մայիսին  ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ […]

Սա «Նոր Հայաստանն» է “детка”

Սա «Նոր Հայաստանն» է детка, իսկ Բաղրամյան 19-ը` ՔՊ գրասենյակը Ներկայումս իշխող կուսակցության գրասենյակը տեղափոխվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող ԱԺ շենք: Իշխող ուժն իր փակ նիստն անում է ԱԺ-ում որտեղ ներկա են լինում գործադիրից ներկայացուցիչներ` մարզպետները ներառյալ (իշխանությունների տարանջատման սկզբունքի բռնաբարություն), իսկ լրագրողներին ԱԺ մտնել չի թույլատրվում (դեեե անցագրային կետի աշխատակիցները տեղում չեն էլի […]

Քաղաքական մերժողականության տեղը քաղաքական աղբանոցն է

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա : Շարմազանովի հավաստմամբ՝  Փաշինյանը չի կարող լուծել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կան. «Ես ինն ամիս առաջ խորհրդարանում իրեն էլ եմ ասել, որ ինքը չի կարող լինել պետության ղեկավար, և այսօր առավել քան երբևէ ակնհայտ […]

Գնալով ահագնանում են բողոքները Օսիպյանից. Արթուր Դանիելյան

Գնալով ահագնանում են բողոքներն Օսիպյանից։ Ըստ ամենայնի՝ քայլառաստներն էլ շուտով կսկսեն ակտիվ փուռը տալ իրենց երբեմնի աստղերից մեկին, քանի որ Նիկոլից էդ հրահանգը կա: Ու իրոք, ոստիկանության ոլորտում շատ վատ ա վիճակը, սարսափելի վատ է, ինձ նույնիսկ թվում է, թե գեշ ձևի կեղծում են իրենց վիճակագրությունը, որ ցույց չտան, թե իրականում ինչքան են վատթարացել թվերը: […]

Մի բան ակնհայտ է՝ դատական իշխանության ներսում տեղի են ունենում խորքային գործընթացներ, որոնք մտորումների տեղիք են տալիս

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանը ս.թ. հունվարի 30-ին 1 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանին:  Հատկանշական է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Իշխան Բարսեղյանին դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ […]

Փաստենք, որ Ազգային Ժողովն այլևս վերածվել է ՔՊ-ական գրասենյակի. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստենք, որ Ազգային Ժողովն այլևս վերածվել է ՔՊ-ական գրասենյակի, Ազգային Ժողովի դահլիճը՝ կուսակցական ակտիվի նիստերի սրահի, իսկ թափանցիկության և հաշվետվողականության մասին դատարկաբանությունները ավարտվել են ԱԺ անցակետում լրագրողների արգելափակմամբ»։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Դռնփակ նիստին մասնակցել են նաև նախարարներ, մարզպետներ […]

Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումն ավարտվել է. Պատգամավորներն իրարամերժ հայտարարություններ են անում

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: Դռնփակ նիստին մասնակցել են նաև նախարարներ, մարզպետներ և կառավարության այլ ներկայացուցիչներ: Լրագրողների մուտքն ԱԺ արգելվել է, իսկ ԱԺ-ից դուրս եկող պատգամավորներն իրարամերժ հայտարարություններ են անում, ինչն առնվազն տարակուսանք է առաջացնում: Մասնավորապես՝ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ […]

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը: Մրցաշարը տեղի կունենա մարտի 4-15-ը՝ Աստանայում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից: Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունները տեղի կունենա մարտի 4-15-ը, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Կանանց թիմային առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց ընտրանին: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր մեր թիմը ստացել է 2018թ-ին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի