16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 մլն դոլարի չափով դրամական միջոցները փոխանցել պետությանը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն  է տարածել։ «Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։  Մասնավորապես, հայտնել եմ, որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից դուրս բնակվող հայտնի գործարար […]

«Սասնա ծռերի» մուտքը ԱԺ «փակելու» պատճառը Արցախի շուրջ զարգացումներն են. Ստեփան Գրիգորյան /տեսանյութ/

«Մոտ ժամանակներս Ղարաբաղի հարցով զարգացումները շատերիս աչքերը շատ բանում կբացեն»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում նման հայտարարություն արեց քաղաքագետ, «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Գրիգորյանը: Դիտարկմանը, որ նախընտրական շրջանում շատ խոսվեց Արցախի հարցում հնարավոր զարգացումների մասին. արդյոք դրանք ընդամենը նախընտրական շահարկումնե՞ր էին, թե առաջիկայում հնարավոր են վտանգավոր զարգացումներ, քաղաքագետը պատասխանեց. «Այն դիմադրությունը, որը […]

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ հրապարակեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, այսպիսով` նրա կալանքը երկու ամսով երկարաձգվեց: «Դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- ասաց Մկրտչյանը: Նա նշեց, որ […]

«Բարգավաճ»-ն ու «Լուսավոր»-ը ավտոմատ ընդդիմություն կդառնան. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ արտահերթ ընտրությունները  ավելի թափանցիկ ու ազատ էին նախորդների համեմատ:   «Անոմալ էր, երբ  վարչապետը խորհրդարանում մեծամասնություն չուներ, հիմա ստացավ և այն համապատասխանում է պառլամենտական համակարգին»,-«Հենարան» մամուլի ակումբում ասաց նա:  «Սասնա Ծռերի» ցուցակով առաջադրված Ստեփան Գրիգորյանին նախընտրական քարոզչության ժամանակ մարդիկ շատ են ասել, որ նրան և կուսակցությանը հարգում են, բայց հեղափոխությունը ավարտին հասցնելու […]

Աննա ջան, սիրելիս, սա պետություն է, ձեր ընտանիքը մի՛ նույնացրեք պետության հետ

Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է Աննա Հակոբյանի Շվեյցարիա կատարելիք այցին. «Վարչապետի տիկնոջ աշխատանքային այցը ո՞րն է: Կարո՞ղ է ՀՀ Սահմանադրությամբ «վարչապետի տիկին» պետական պաշտոն գոյություն ունի, որն իրավունք է տալիս աշխատանքային այցեր կատարել, փաստորեն, պետության անունից: Չգիտեմ անգամ՝ պետբյուջեի՞ հաշվին է, թե՝ ոչ: Ես դեռ չեմ հավատում այն լուրերին, թե Աննայի նստավայրը Ընդունելությունների տունն […]

Փաշինյանի ձախողումը կարող է իրական աղետ լինել հայ ժողովրդի համար. Ռուբեն Վարդանյան

Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող վերջին ներքաղաքական իրադարձությունները և դրանց ազդեցությունը տնտեսության վրա: Մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հաղթանակը արտահերթ խորհրդարանական ընտրություններում, Վարդանյանը նշեց, որ դժվար է ասել, թե ով է տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար լավագույն անձը: -Մեծ թվով մարտահրավերներ գոյություն ունեն և երկիրը լուրջ բարեփոխումների կարիք ունի բոլոր ոլորտներում: Այդ իսկ պատճառով […]

Միությունում լճացում է, թարմություն է պետք. նկարիչներն ահազանգում են /տեսանյութ/

Հայաստանի նկարիչների միության հերթական համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Համագումարից առաջ «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկարիչները ներկայացրին իրենց մտահոգությունները միությունում տիրող վիճակի վերաբերյալ: Նկարչուհի Մանոն Արմինե Ավետիսյանը նշեց, որ միությունը քսան տարի անընդհատ կառավարում է նույն վարչակազմը, և բնականաբար տեղում կանգնած վիճակ է այնտեղ: Նրա խոսքերով` կան շատ ավելի երիտասարդ, գործունյա ուժեր, որ կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված