27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում հիմա կա 300 մլրդ դրամ գումար, որը տեր չունի. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում, որ դատական վեճերի լուծման այլ մեխանիզմներ գործի դրվեն, քանի որ դատական համակարգի ներկայիս գործունեությունը վնասում է նաև տնտեսությանը։

«Դատաիրավական բարեփոխումների համակարգում չափազանց մեծ նշանակություն ենք տալիս դատական վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին, եղանակներին, որովհետև դատական համակարգի այսօրվա գործունեությունը շատ մեծ պրոբլեմներ է ստեղծում տնտեսության համար։ Օրինակ՝ այսօր այս պահին 300 մլրդ դրամ կա Հայաստանի Հանրապետությունում, որ դատական պրոցեսի մեջ գտնվելու պատճառով ոչ մեկինը չէ։ Այսինքն՝ դա ինչ-որ մի տեղ դրած է, և տարբեր մարդիկ վիճում են, թե այդ գումարն ումն է և քանի դեռ այդ վեճը լուծված չէ, այդ գումարը չի կարող ներդրվել տնտեսության մեջ», – հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե ինչպես է պատկերացնում Փաշինյանը արբիտրաժային դատարանի զարգացման հեռանկարը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ