16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան /ուղիղ/

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան։  Վերջիններս Քոչարյանին ազատ արձակելու պահանջով որոշեցին շարժվել ՀՀ Գլխավոր դատախազություն։ Ակցիային կարող եք հետևել  Henaran.am-ի ուղիղ հեռարձակմամբ։

Մանվել Գրիգորյանն այսօր էլ դատարանում պնդել է, որ մեղավոր չէ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Գրիգորյանը առողջական թեթև խնդիր է ունեցել, կանչել են շտապօգնություն և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա կարողացել […]

Կառավարության ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումներն անարդյունավետ են. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ /տեսանյութ/

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են դժգոհել. նրանց չի գոհացրել նաև ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ի որոշումը, համաձայն որի՝  ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրվեց մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել: Նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց, որ իրենք դեմ են ղեկը […]

Ընդհանրապես չգիտենք՝ «Իմ քայլը» ինչ է ուզում անել, որն է նրա նպատակը. Արմեն Բադալյան

««Իմ քայլը» դաշինքի 70 տոկոսը ստացել է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե այդ դաշինքը։ Եթե հանում ենք Նիկոլ Փաշինյանին, ինքը ոչ մի գաղափարախոսություն չունի։ Օրինակ՝ «Լուսավոր Հայաստանը» չափավոր արևմտամետ է ընկալվում, բայց «Իմ քայլը» ոչ մի բան չի ընկալվում։ Ընդհանրապես չգիտենք՝ «Իմ քայլը» ինչ է ուզում անել, որն է նրա նպատակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում […]

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ կտրուկ վատացել է, շտապօգնության աշխատակիցները տեղում են: Henaran.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց  փաստաբան Արսեն Մկրտչյանը: Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը: «Նա հիմա դատարանի դահլիճում է, կարճատև ընդմիջում է հայտարարված: Ինքնազգացողությունը վատ է, բայց […]

Արթուր Վանեցյանը՝ փոխվարչապե՞տ

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արթուր Վանեցյանը շարունակում է կատարել ԱԱԾ տնօրենի իր պարտականությունները»: Այս մասին ասել է ԱԱԾ տնօրենի մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը ԳԱԼԱ-ի այն հարցին ի պատասխան, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ, իսկ ԱԱԾ տնօրեն դառնալու է Ֆելիքս Ցոլակյանը: […]

Կա ընտրովի մոտեցում լրատվամիջոցների նկատմամբ. Բորիս Նավասարդյան

Կարող ենք հասկանալ քննչական մարմինների շահագրգռվածությունը, որ կա հանրային ակնկալիք իրենց գործողությունների նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ քննչական մարմինները պիտի արհամարհեն այն հանգամանքները, որոնք կարևոր են արդար քննության համար, այդ թվում` խոսքի և ԶԼՄ-ների ազատությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` անդրադառնալով ընտրություններից առաջ Aysor.am-ի և News.am-ի, դրանից առաջ էլ […]

Ձևավորվում է գաղափարազուրկ, ամորֆ խորհրդարան՝ առանց իրական և կենսունակ ընդդիմության

2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններով ընդգծվեց, որ հեղափոխական իշխանության քաղաքական կամքն առկա է Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման համար: Անհրաժեշտ է, որ արագ ձևավորվեն այդ կամքն ամրագրելու՝ իրավաքաղաքական հիմքերը, ժողովրդավարական մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան անշրջելի դարձնել ազատ ընտրական համակարգի կայացումը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտահայտում են քվեարկության մասնակիցների ձգտումներն ու տրամադրությունները. մի կողմից՝ մերժելու նախկին վարչակարգին, […]

Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ

Ընտրությունների նախնական  հետևությունները Ընտրությունները և ձևավորված իրականությունը պատշաճ խորությամբ վերլուծելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Այս պահին կարող ենք անել մի քանի կարևոր փաստագրում՝ դրական, մտահոգիչ և զավեշտալի։ 1. Այս ընտրությունների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ։ Կար մի քանի տարբերակ խուսափելու այս գերկոնցենտրացված վիճակից, բայց ընտրվեց հենց այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված