08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատրաստվում են ներխուժել ՀՀԿ շտաբներ. 168 Ժամ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ քարոզարշավի վերջին օրերին՝ դեկտեմբերի 7, 8 և 9-ին, իշխանությունները պատրաստվում են անակնկալ ներխուժումներ կատարել ՀՀԿ շտաբներ՝ որպես հիմք ունենալով, իբր, ընտրակաշառքներ բաժանելու մասին «ահազանգերը»։ Նման գործողությունների նպատակն է լինելու հակաքարոզչությունը, վախի մթնոլորտի սաստկացումը և շտաբների պարալիզացումը: Թերթի  աղբյուրը հայտնում է՝ չի բացառվում, որ ներխուժման թիրախ դառնա նաև Մելիք-Ադամյան-2 հասցեում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակը: […]

ԱԱԾ պետը համոզում է վարչապետին չկալանավորել ինչ-որ մեկին, իսկ դատավորը կանի՝ «ոնց կասեն». Հրապարակ

Արտահերթ ընտրությունների քարոզարշավը սրընթաց էր, եւ կարճ տեւողությունը լրացուցիչ լարում ու նյարդայնություն հաղորդեց բոլորիս։ 11 օրվա մեջ 35-40 օրվա ընտրապայքար տեղավորելը հեշտ չէր, նաեւ դրանից է այս տենդագին մրցակցությունը։ Իսկ վերջին 2 օրը, ըստ ամենայնի, կվերածվի գլադիատորական մարտերի, որի կուլմինացիան հեռուստաբանավեճն էր եւ դրանից մի քանի ժամ առաջ տարածված հեռախոսազրույցների գաղտնալսման 2-րդ սերիան։ Եթե առաջինի […]

Ես քո կլասիկ ցավը տանեմ. Ծառուկյանը՝ Մարուքյանին

  «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե որն է իր մոտիվացիան, ինչ կարիք կա պատգամավոր դառնալու։ Նշենք, որ բանավեճը ենթադրում է, որ առաջնորդներից մեկն իր հայեցողությամբ հարց է ուղղում որեւէ ուժի առաջնորդի, իսկ մյուսները կարող են նույն թեմայի շուրջ բանավեճ ծավալել: […]

Ինձ հետ որեւէ մամուլի քարտուղար չի կարող խոսել. Նիկոլ Փաշինյան

Մենք համարում ենք, որ եղել է իշխանափոխություն. տվյալ դեպքում եղել է բողոքի ալիք, որը պարոն Փաշինյանը հեծնել է եւ եկել իշխանության: Դեկտեմբերի 5–ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանի հարցին, թե արդյոք ՀՀ-ում տեղի ունեցածը հեղափոխություն էր: Նշենք, […]

Ես սա համարում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն. Վիգեն Սարգսյան /տեսանյութ/

Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված եւ կոռուպցիայի դեմ պայքարի առումով ՀՀ-ում աննախադեպ պրոցես է ընթանում, բացահայտվել են երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն գործարքները եւ գողացվածը կվերադարձվի ժողովրդին: Այս մասին  դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին ու տնտեսության զարգացմանը նշեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ […]

Ինձ համար ամենահարմար ընդդիմությունը ՀՀԿ–ն է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ով պետք է լինի ընդդիմություն հաջորդ խորհրդարանում, եւ դա Հանրապետականն է։ Այս մասին դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, երբ «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համար Լուսինե Հարոյանը վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվել էր, թե արդյոք մտադիր է Սահմանադրական փոփոխություններ անել։ Նշենք, որ […]

Երբ ասում ես, որ մամուլը գրում է հակապետական բաներ, ինքդ, լինելով թերթի խմբագիր, որ 27 տարի գրել է հակապետական բաներ, դու սպանում ես ազատ մամուլը

Երբ քաղաքական հակառակորդիդ անվանում ես օտարերկրյա գործակալ և սպառնում նրան ԱԱԾ-ով, սպանում ես և՛ անվտանգության համակարգը, և՛ քո հակառակորդի քաղաքական թիմը: Այս մասին Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: «Երբ դու քաղաքական հակառակորդիդ անվանում ես օտարերկրյա գործակալ, շրջապատված լինելով մարդկանցով, ովքեր տասնամյակներով սնվել են բոլոր […]

Դատա-իրավական համակարգը գտնվում է գործադիր իշխանության տոտալ վերահսկողության տակ

«Նոև ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր թույլ կտամ խախտել լռությունս և շատ կարճ անդրադառնալ գաղտնալսումների հրապարակման քաղաքական շարժառիթներին: Փորձում են ապացուցել, որ. Դատա-իրավական համակարգը գտնվում է գործադիր իշխանության տոտալ վերահսկողության տակ, որոշումները համաձայնեցվում և հրահանգվում են նրա կողմից: Քաղաքական հնչեղություն ունեցող գործերը զեկուցվում, համաձայնեցվում և իրագործվում են ՝ վարչապետի […]

Ո՞վ է իրավական մշակույթի իսկական կրող եւ ո՞վ՝ ընդամենը շահագործող. նախկին օմբուդսմենը՝ գաղտնալսումից

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը եւս անդրադարձել է այսօր համացանցում հրապարակված ձայնագրությանը, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հետո՝ Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Յուրի խաչատուրովի կալանավորման հարցը: Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, գրել է. «Լսեցի նոր ձայնագրությունը։ Փաստորեն, Վարչապետը նույնպես տեղյակ էր ԱԱԾ պետի եւ դատավորի կոմունիկացիային (1։05-1։30)։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի