02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը: «Փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնում եմ Իրանի Իսլամական Հանրապետություն»,- հայտարարել է նա: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում: Վարչապետը Քյոլնում հանդիպումներից հետո ուղևորվում է Բեռլին, որտեղ նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի […]

Մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Քյոլնում հանդիպելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումների մասին հարցին: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը, մասնավորապես, ասել է. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչու են մեզ բոլորը հարցնում՝ պատրաստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ով […]

Ժպտացեք պարոնայք, ժպտացեք

Արդեն 10 ամիս է ժողովուրդը շունչը պահած սպաում է, թե ուր որ է Նիկոլ Փաշինյանը  խոստացված «կախարդական փայտիկով» «թռցնելու» է իրեն, թե հունվարից բոլորովին այլ կյանք է լինելու՝ ուրախ ու ապրուստը լիքը, թե իշխանությունն ամեն ինչ անելու է, որ կյանքը փոխվի, որ աղքատությունը կրճատվի: Հանաք բան չի՝ Նիկոլն է ասել: Մարդկանց մեղադրելու չի, քանի որ […]

Ենթադրենք՝ Քոչարյանին նստեցնեն, մենք կիմանա՞նք, թե ովքեր են 10 սպանություններն իրականացրել. Աղասի Ենոքյան

«Ինձ համար հասկանալի չէ Մարտի մեկի գործի քննության այսպիսի ընթացքը: Ենթադրենք՝ Քոչարյանին նստեցնեն, մենք կիմանա՞նք, թե ովքեր են տասը սպանություններն իրականացրել: Մարտի մեկի գործի այսպիսի հանգուցալուծումը, կարծում եմ, հանրությանը չի բավարարի»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա բնորոշմամբ՝ հանրությունը պահանջում է սպանությունների բացահայտում: Քաղաքագետը նշեց, որ իր համար եւս պարզ չէ ՀՀ […]

Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև նույնպես կար կոնֆլիկտ. Փոստանջյան

«1990-ականներին, երբ Արցախի ղեկավարը փաստացի Արթուր Մկրտչյանն էր, նույն կոնֆլիկտը եղել է նրա և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև։ Այժմ, երբ կան տարաձայնություններ՝ Արցախի տարածքային ամբողջականության հետ կապված, իհարկե, այնտեղ իշխանությունն ավելի խոցելի է և խոցվում է ՀՀ իշխանությունների կողմից։ Եթե մենք ցանկանում ենք իրապես ունենալ ժողովրդավար համակարգ, ապա պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ ցանկացած տեղում […]

Շատ կարևոր բան փչացել է մեր պետությունում. Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է պրո-ադրբեջանական լոբբիստի հետ

Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Նոր Ռուսաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկար Նիկիտա Իսաևի հետ և պայմանավորվել ստեղծել նոր հայ-ռուսական դիսկուսիոն ակումբ: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նշված անձը հանդիսանում է պրո-ադրբեջանական լոբբիստ և մշտապես աչքի է ընկել հակահայկական գործունեությամբ, հարկ է նշել, որ նա Ռուսաստանում ընկալվում է որպես ընդգծված լիբերալ հայացքներով կառավարելի ընդդիմություն: Եթե Փաշինյանը հանդիպեր […]

Մոսկվան մեկնաբանել է բանակցություններում Արցախը ներգրավելու վերաբերյալ հարցը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է  ԼՂ հիմնահարցի կարգավորմանը: Այն դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո հայտարարվել էր, որ անհրաժեշտ է ժողովուրդներին պատրաստել խաղաղության, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառազինվել՝ ժողովրդին սնելով ռազմական հռետորաբանությամբ, շարունակում է զինվել, քանի որ գտնվում է  պատերազմական իրավիճակում, Մարիա Զախարովան արձագանքել է, որ […]

Գերմանիայի Քյոլն քաղաքի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան: Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը […]

Իշխանությունները չեն հասկանում, որ ՀՀ-ում կա ազատ մամուլ, որը չի պատկանում որեւէ մեկին. փորձագետ

«Իշխանությունները չեն հասկանում, որ ՀՀ-ում կա ազատ մամուլ, որը չի պատկանում որեւէ մեկին: Մամուլի խնդիրն իր վարկանիշը բարձրացնելն է, ոչ թե այս կամ այն անձին ծառայելը: ՀՀ-ում հիմա լուրջ մրցակցություն կա մամուլի ներկայացուցիչների միջեւ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հունվարի 29-ի այն հայտարարությանը, թե  «իշխանության դեմ հայտարարված է մեդիա-պատերազմ. […]

Մինչ մեզ կոկորդիլոսներով ու պարգևավճարներով շեղում են, Լևոնն աշակերտի միջոցով իրականացնում է իր վաղեմի երազանքը

Ժողովրդի ուշադրությունը շեղելու համար շատ բան հարկավոր չէ. հերիք է Արարատի խեղկատակ մարզպետը հայտարարի, որ կոկորդիլոսը թռչուն է… և գնաց… մի ամբողջ շաբաթ մարդիկ կքննարկեն, կուրախանան: Մինչ իշխանական պրոպագանդիստները մեր ուղեղները լվանում են այս հիմար նյութերով, շեղում են մեզ ՊԵԿ նախագահի քարտուղարուհու պարգևավճարներով, Նիկոլ Փաշինյանը, իբր թե պատահաբար, հանդիպում է Ալիևին: Ինչ-որ հանցավոր պասիվ լուսաբանման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի