14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ա՜յ այդ ժամանակ Հայաստանի ժողովուրդը վերջապես կհարստանա

Այսօր ականատես եղանք մտքի հերթական փայլատակմանը: Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի և կապի նախարարը բացահայտեց օպտիմալացման գաղտնիքը, որն իրականում երջանկության գաղտնիք է եղել՝ ոչ մեկս չենք իմացել: Նա ասաց, որ մարդուն գործից հանում են հանուն այն սուրբ նպատակի, որպեսզի նա ստիպված այլ աշխատանք գտնել: 
Հրաշալի տրամաբանություն է, հիրավի: Այսպիսի թարմ, աննախադեպ, ես կասեի՝ իրենց հանճարեղությամբ աչք ծակող գաղափարներ չեն հնչել անկախ Հայաստանի ո՛չ մի կառավարության օրոք:
Չէ, սրանք ուրի՛շ են, ուրի՛շ:

Առաջարկում եմ նաև մարդկանց գրպանի գումարը վերցնել, որպեսզի ստիպված այլ գումար գտնեն: Ա՜յ այդ ժամանակ Հայաստանի ժողովուրդը վերջապես կհարստանա:

Նարե Գրիգորյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ