27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տնտեսությանը վերաբերող հիմնական թվերը կան ծրագրում. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Կարծում եմ, որ վարչապետի բացատրությունը բավականաչափ հստակ էր, լրագրողներին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե կառավարության ծրագրում թվային ցուցանիշներ չկան։
 
«Բոլոր հիմնական թվերը, որոնք կան տնտեսությանը վերաբերող, գոյություն ունեն ծրագրում: Դրանում ներկայացված են երեք հիմնական թվեր` տնտեսական աճ` նվազագույնը 5 տոկոս, ծառայությունների և արտադրանքի արտահանումը ՀՆԱ-ի նկատամամբ և ներդրումները, որոնք պետք է լինեն տնտեսական զարգացման հիմքը: Կարևորագույն բանը, որը վարչապետը նշեց իր ելույթում այն է, որ նշված բոլորը հետևանք են այն վարքագծային փոփոխությունների, որոնք ակնկալվում է, որ տնտեսական հեղափոխության մեկնարկով և արդյունքում պետք է տեղի ունենան քաղաքացու վարքագծում: Այնպես չէ, որ պատասխանատվությունը կմնա քաղաքացու վրա», – ասաց նա:
 
Նախարարն ընդգծեց, որ ցուցանիշները նշված են ու մարդիկ աստիճանաբար կտեսնեն փոփոխություններն ու արդյունքները։ Դիտարկմանն՝ արդյոք կառավարության ծրագիրը զգուշավոր չէ՝ նախարարն արձագանքեց՝ իրատեսական է։
 
Հարցին, թե որտե՞ղ է Փաշինյանի ասած կախարդական փայտիկը, և ի՞նչ արդյունքներ է այն գրանցել անցնող ինն ամիսների ընթացքում՝ Խաչատրյանն ասաց.
 
«Մեր կողմից իրականացվող քաղաքանությունն է։ Ինն ամսվա ընթացքում բոլորդ գիտեք՝ ինչ արվեց։ Բոլորն ազատ են մուտք գործել տնտեսական ձեռնարկատիրության ցանկացած բնագավառ, մրցել հավասար պայմաններում և չկաշկանդվել որևէ կոռուպցիոն վարքագծով։ Դրանք կարևորագույն փոփոխություններն են, որ տեղի են ունեցել փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Մնացածը, թե ինչպես օգտագործել այդ հնարավորությունները, մարդ ինքն է որոշում», – ասաց նախարարը։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ