10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ուղերձում նշված է. Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի այս օրը՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ պատմական էր բոլոր առումներով։ ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ։ Հայաստանի ժողովուրդն իր […]

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղի […]

Երբ այսօր Նիկոլ Փաշինյանն ամպագոռգոռ խոսում էր, ՄԻԵԴ պատերի տակ կուչ եկած լացում էին Նելսոն Մանդելան, Անդրեյ Սախարովը և Մարտին Լյութեր Քինգը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ այսօր Նիկոլ Փաշինյանն ամպագոռգոռ խոսում էր իր ղեկավարման օրոք մեր երկրում մարդու իրավունքների մասին՝ հիշելով Հայաստանում ընտրողական արդարադատության, քաղաքական հիմքով հարուցվող գործերի, զանգովի արդարադատության, մարդու արժանապատվության ոտնահարումների, ատելության քարոզչության, ազատ մամուլի նկատմամբ իշխանական հաթաթաների, նորաթուխ պաշտոնյաների կամայականությունների բազմաթիվ դեպքերի մասին, Ստրասբուրգում Մարդու իրավուքնների եվրոպական դատարանի պատերի տակ […]

« Ո՞նց ա ցիրկում, հո չե՞ք նեղվում»

Իրավապահ մարմինները շարունակում են կոռուպցիայի դեմ պայքարում ձևավորված նախկին պրակտիկան, բացահայտվում են կոռուպցիոն հանցագործություններ և հրապարակային ներկայացվում: Միայն թե շարունակվում է իրավապահ դագանակի ընտրողաբար կիրառումը՝ բացառապես նոր կառավարիչների քաղաքական ճաշակին համապատասխան: Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վխտում են իշխանությունների կողմից ակնհայտ կոռուպցիոն հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ տեղեկություններն ու հրապարակումները, որոնք այդպես էլ անարձագանք են մնում: Սպառնալիքներ եւ բարոյական […]

ՏԻՄ ընտրություններում գրանցվում են նաեւ իշխանության համար ոչ ցանկալի արդյունքներ. Փաշինյան

Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվում եւ սա իսկապես շրջադարձային իրադարձություն է Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, փոփոխությունն այն է, որ ՀՀ-ում այլեւս երբեք ընտրությունների արդյունքներ չեն կեղծվելու, որովհետեւ այդ ընտրություններում, մասնավորապես ՏԻՄ ընտրություններում արձանագրվում […]

Եթե Արցախում սադրիչ գործողություններ տեղի չունենան՝ մենք կունենանք հետաքրքիր ընտրություններ

2020 թվականին Արցախում նախագահական ընտրություններ տեղի կունենան: Առայժմ երեք հիմնական թեկնածուի անուն է շրջանառվում. Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար  Վիտալի Բալասանյան, նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայան: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հայտ ներկայացրածները մարդիկ են, ովքեր  լումա ունեն: «Մենք պետք է […]

Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, «Իմ Քայլին»

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին: Ըստ օրենքի դրամական աջակցությունից կօգտվեն անցած տարվա դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները: Կուսակցություններին 2019 թվականի պետական բյուջեից տրվող աջակցությունը կկազմի 103 մլն 725 հազար 600 դրամ: Ըստ այդմՙ ՀՀԿ-ին կհատկացվի 5 մլն 208 հազար […]

Կհայտարարվի մրցույթ՝ ՀՀ նոր օրհներգի համար

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ միջանկյալ լուծում է առաջարկում ՀՀ օրհներգի համար, այն է՝ իր կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են՝ Մայր աթոռից Տեր Ասողիք քահանա Կարապետյանը, Դանիել երաժշիտը, կոմպոզիտորիների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Ա․ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ակադեմիկոս Հենրիկ […]

Թեկուզ հազար դրամ, երկրի զարգացմանը ծառայեցրեք

Պատերազմի մեջ գտնվող ժողովրդին զենք են բաժանում, ոչ թե գիրք, իսկ ասմունքի փոխարեն` կռվել սովորեցնում: Մեր տարածաշրջանում կարճատև խաղաղությունները նոր պատերազմի պատրաստություն են, ով սա այլ կերպ է ընկալում, իր պատուհանից կամ դուրս չի նայում, կամ էլ անհույս երազների գրկում է: Հ.Գ. Մեր հարկերի հաշվին մեզ գիրք մի տվեք, գրքի տեղը ձեզանից լավ գիտենք… փոխարենը էտ […]

Ուզում են իրենց մարդուն բերեն դնեն ռեկտոր. ԵՊՀ ռեկտորը չի զիջելու

«Իմ դեմ իրականացվող բազմապիսի ակցիաների, հիմա էլ այս գործեր հարուցելու նպատակը մեկն է`  ուզում են դուրս հանեն համալսարանից, ըստ երեւույթին իրենց մարդն ունեն, ուզում են իրենց մարդուն բերեն դնեն ռեկտոր»,-անդրադառնալով այսօր մամուլում տեղ գտած հրապարակմանը, ըստ որի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կաշառք է վերցրել,  ասել է Արամ Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորն անդրդվելի է. «Իրենց նպատակին հասնելու համար անցնում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի