07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա քաղաքական հետապնդում է. նախկին ՄԻՊ-ը՝ ԵՊՀ ռեկտորի ընտրությունից /տեսանյութ/

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ այսօր ի պաշտպանություն Երևանի պետական համալսարանի և ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ տարվող արշավի՝ բողոքի ակցիա տեղի ունեցավ։

«Ինձ ու շատերի համար միևնույն չէ համալսարանի ճակատագիրը: Խնդիրն այն է, որ իմ գնահատականը նույնիսկ անզեն աչքով երևում է, որ այս բուհի շուրջ տեղի են ունենում շատ մութ գործընթացներ: Քաղաքական ճնշում է, հետապնդում, ես ուրիշ կերպ չեմ կարող նկարագրել իրավիճակը: Ես իրավունք չունեմ թողնել, որ հոշոտեն այս բուհը: Այն մարդը, ով մեկ ամիս առաջ հրապարակում էր կոռուպցիոն բացահայտումների մասին, նա երեկվանից հայտնվել է ԱԱԾ-ում՝ մի ուրիշ կոռուպցիոն պատմության շրջանակներում: Խոսքը Դավիթ Ադյանի մասին է»,- ասաց հրապարակախոս Նարեկ Մալյանը:

Նա նշեց, որ հունվարի 21-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը միաձայն որոշում է կայացրել դրական գնահատել ռեկտորի աշխատանքը, սակայն մի քանի օր անց գաղտնի կերպով նախաձեռնել է խորհրդի նիստ՝ օրակարգում ընդգրկելով ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկության հարցը:

«Մենք չգիտենք, թե ո՞վ է լինելու ԵՊՀ հաջորդ ռեկտորը»,- հավելեց նա:

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը համալսարանի շուրջ տեղի ունեցող սրված իրադարձությունների մասին ասաց.

«Սա անընդունելի է, անհանգստացնող երևույթ: Ես այստեղ Արամ Սիմոնյանին չէ, որ պաշտպանում եմ: Այստեղ նրա խնդիրը չէ: Ինչ վերաբերում է մեղադրանքներին՝ ես 10 փաստ եմ նշում՝ սկսած այն հանգամանքից, որ Արամ Սիմոնյանը չի հանդիսանում գործող քաղաքական ուժի կողմնակից, վերջացրած նրանով, որ կարևորագույն ստուգող մարմնի՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարը, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, պաշտոնը ստանձնելիս կարճ ժամանակ անց հայտարարում է, որ ստուգումներ է սկսելու համալսարանում։ Սկսում է մեծածավալ ստուգումներ, որոնք տևում են ամիսներ, մինչև ընթացակարգի ավարտը ինչ-որ թիվ է հրապարակվում, հանրային կարծիք է ստեղծվում, հետո հորդոր է հնչում՝ ռեկտորի հրաժարականի հետ կապված, հաջորդ օրը հնչում է քրեական գործ: Արդյո՞ք սա քաղաքական հետապնդում չէ: Սա՞ ենք մենք ուզում: ԵՊՀ հաջորդ ռեկտորն ի՞նչ խաղի կանոններով է աշխատելու»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ