22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատերազմը Արտակ Զեյնալյանի ամենօրյա իրականությունն է եղել

Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական եւ քրեական դատարանների հիմնադրման 20-ամյակի առթիվ հրավիրված կլոր-սեղան քննարկման ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր բացման խոսքում նշեց, որ Հայաստանի զարգացման մարտահրավերներից մեկը դատական համակարգի կայացումն է։ «Ես ցանկանում եմ խոսել այն պատասխանատվության մասին, որ ստանձնում է դատավորը պատմուճանը հագնելիս, ՀՀ-ի անունից որոշումներ կայացնելիս։ Իմ կյանքի փուլերից մեկում պատերազմն իմ ամենօրյա իրականությունն է եղել, ես ապրել եմ զինվորական ծառայություն իրականացնող անձանց հետ, տեսել եմ նրանցից յուրաքանչյուրի պատասխանատվությունը։ Այսօր ես հաճախ եմ զուգահեռներ անցկացնում հայրենիքի պաշտպանությունը ստանձնած սպայի եւ մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը ստանձնած դատավորի միջեւ։

Ես եկել եմ այն եզրակացության, որ նույն պատասխանատվությունն է՝ հավատարիմ մնալ երդմանը, պաշտպանել մարդուն, լինել սկզբունքային, չվախենալ այդ սկզբունքայնության՝ երբեմն ծանր հետեւանքների հետ առերեսվելուց, կայացնել որոշում եւ պատասխանատու լինել դրա համար։ Չվախենալ բարձրաձայնել խնդիրների մասին, քանի որ դրանց լուծման առաջին քայլը բարձրաձայնումն է, ոչ թե ժխտումը։ Այս առումով ես կարեւորում եմ դատական համակարգի պատասխանատվությունը՝ խոսելու առկա խնդիրների մասին, որակյալ մասնակցություն ունենալ դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացին։ Միայն այս ճանապարհով է հնարավոր ապահովել դատական համակարգի անցումը, էվոլյուցիոն զարգացումը, ինքնամաքրման ընթացքում զերծ մնալ ոչ ցանկալի վիրահատական միջամտությունից։

 

Որպես արդարադատության նախարար՝ ես հետեւողականորեն աջակցել եմ դատական համակարգի կայացման եւ զարգացման գործընթացին արդարադատության տրամաբանության եւ մարդակենտրոն ելակետերից։ Հետեւողական եւ պահանջախնդիր եմ ճիշտ այնպես, ինչպես անզիջում եւ բծախնդիր եմ եղել իրավապաշտպան գործունեության ընթացքում, ստրատեգիական դատավարություններ նախաձեռնելիս, դրանց արդյունքում հետեւողականորեն, քայլ առ քայլ դատարանների կողմից ստեղծվող իրավաբանությունը զարգացնելիս։

Դատական իրավունքի ինստիտուտը, որպես մարդու եւ քաղաքացու իրավունք, հանդիսանում է արդար իրավունքի երաշխավորի բաղադրատարր եւ իր գոյությամբ երկու խնդիր է լուծում՝ դատական սխալի ուղղում եւ օրենքի միատեսակ կիրառում։ Վերաքննիչ դատարանները հետեւողականորեն իրականացնում են որոշակի գործառույթները եւ հանդիսանում են դատական ակտի որակի սպառողները։ Վերաքննիչ դատարանների կողմից կայացված ակտերը թույլ են տալիս վերանայել առաջին ատյանի դատարանների դատական ակտերը, շտկել սխալները»,- նշեց Արտակ Զեյնալյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ