10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնի առաջին հարվածը Երեւանին. Հրապարակ

Ըստ ԱԳՆ թերթի աղբյուրների, Վաշինգտոնը չեղարկել է Զոհրաբ Մնացականյանի նախատեսվող այցը ԱՄՆ, որի ուղղությամբ տեւական ժամանակ է՝ աշխատում էին մերոնք։ Մեր աղբյուրը նշում է, որ այստեղ դերակատարում է ունեցել Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ժամանակ Բոլթոնը հարցրել է՝ արդյոք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշումը վերջնական է եւ անբեկանելի՞, եւ դրական պատասխան է ստացել։ Թեեւ ԱԳՆ-ն փորձում է բոլոր […]

Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն իր «քթից է դուրս գալու». Էդուարդ Շարմազանով

Մի առիթով նշել եմ,որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։ Պետք է կենտրոնանալ 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վրա և փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։ Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել եւ պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։ Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակը։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է […]

Աշխարհը ստորաբար չի խոնարհվում ու ներդրումներ չի անում . 168 Ժամ

Օտարերկրյա ներդրումները ողողելու են Հայաստանը, եւ կարճ ժամանակ հետո արձանագրվելու է շոշափելի տնտեսական աճ։ Սա էր այն հիմնական ուղերձներից մեկը, որ հեղափոխությունից հետո հղում էր ու շարունակում է հղել Հայաստանի նոր իշխանությունը։ Հեղափոխությունից հետո անցել է ամբողջ 10 ամիս, սակայն Հայաստան որեւէ օտարերկրյա ներդրման, աննախադեպ ներդրումային նախագծի մասին տեղեկություններ հայտնի չեն ու չեն հաղորդվում։ Ոչ […]

«Զինվորի հաց գողացողին» պաշտոն տվեցին. 168 Ժամ

ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողին» ամենածանր պատիժն էին պահանջում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներում հաճախ էր անդրադառնում այս բացահայտմանը եւ հայրենակիցներին խոստանում, որ զինվորի հաց գողացող որեւէ մեկը չի մնա անպատիժ:   Իհարկե, վարչապետի այս հայտարարությանը հաջորդեցին նախկին իշխանություններից մի քանի նշանակումներ […]

“Рафик послал всех нафиг”. նորընտիր գյուղապետի գրառումը՝ ուշագրավ մեկնաբանությունների առիթ /տեսանյութ/

Ուրծաձորի նորընտիր գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի գրառումը /ֆեյսբուքյան հանրագրում նա Միխաիլ Գալուստյանի “Рафик послал всех нафиг” երգն է կիսվել-հեղ./ուշագրավ մեկնաբանությունների առիթ է դարձել: Հիշեցնենք, գյուղապետի հրաժարականը պահանջում էր հեղափոխական իշխանությունը ի դեմս Արարատի կոկորդիլոսագետ-հեկտարագետ մարզպետ Գարիկ Սարգսյանի: Վերջինս շնորհավորել է գյուղապետին, ով նախօրեին կայացած ընտրություններում հաղթել է «Իմ Քայլի» թեկնածուին:  Ռաֆիկ Անդրեասյանը ասել է, թե երգը […]

Հայաստանը դարձել է պետական պաշտոնյաների ուսուցման, վերապատրաստման պոլիգոն և փորձադաշտ

Երբ նախկին իշխանությունների օրոք սահմանին, դիրքերում, ծառայության վայրում զինվորի մահվան, վիրավորվելու դեպք էր լինում կամ որևէ այլ միջադեպ, ապա ՖԲ-ի յուրաքանչյուր 2-3-րդ օգտատեր իր պարտքն էր համարում անպայման նշել այդ մասին, անդրադառնալ դեպքին և իհարկե մի երկու քննադատություն, լուտանք և նույնիսկ հայհոյանք, անեծք հնչեցնել իշխանույթունների հասցեին: Եվ դրան բնականաբար հաջորդում էր Պն-ի մամուլի խոսնակի հանգամանալից […]

Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու որոշման դեմ

Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու որոշման դեմ, տեղեկացրել են դատախազությունից։ ՀՀ վերաքննիչ դատարանը Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ է թողել։

Վարչապետի ուղերձի տեքստը վիրավորանք է Արացախյան ազատամարտի հերոսների հանդեպ. Արմեն Աշոտյան

Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միեւնույն հարթության մեջ դնել Արցախյան շարժումը եւ անցյալ տարվա իշխանափոխությունը, վիրավորանք է Արացախյան ազատամարտի հերոսների հանդեպ, իսկ պատմության գնահատման տեսակետից՝ անհեթեթություն։ Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, որի դառը հետեւանքները իրենց սպասել չեն տա։ Շնորհավոր տոնդ, Ազատ Արցախ։ Արմեն Աշոտյանն է կիսվել մտահոգությամբ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի