14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մարտի 1-ի երթը չի կարելի տոնի վերածել. քաղտեխնոլոգ /տեսանյութ/

Մարտի 1-ի երթը չի կարելի տոնի վերածել:Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ պետք է հիշել այդ իրադարձությունները, հարգել զոհերի հիշատակը, սակայն չի կարելի քաղաքականացնել:

«Պետք է վերանայել մարտի 1-ի իրադարձությունները, այլապես մենք չենք կարողանա բացել մարտի 2-ի էջը: Պետք չէ այդ իրադարձությունների գերին դառնալ», – նշեց նա:

Քոչարյանն ընդգծեց, որ չնայած նրան, որ մարտի 1-ի իրադարձությունները քաղաքական պատճառներ ունեն, սակայն հարցը պետք է իրավական հարթությունում լուծվի:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ողբերգական իրադարձությունների 11րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  դրանց ակտիվ մասնակիցը, կողմնակիցների երթ կանցկացնի:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ