Այդ ո՞ր իշխանությունը կհանդուրժի, որ իր մայրաքաղաքն այրեն կամ խանութները թալանեն /տեսանյութ/
«Մարտի մեկը համարում եմ շատ կարևոր իրադարձություն Հայաստանի կյանքում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը և ընդգծեց, որ այժմ արդեն օրվա շեշտադրումը պետք է մի փոքր փոխվի:
«Մարտի մեկը Հայաստանում հայտարարեցինք ժողովրդավարության հաղթանակի օր, և այդ օրը պետք է համաժողովրդական հանդես լինի՝ առաջին մասը կատարվի հիշատակի արարողություն, այդ օրվա զոհերի հիշատակը հարգելու համար ծես լինի, իսկ 2-րդ մասը թող լինի տոնախմբություն, որ ժողովրդավարությունը, ի վերջո, հաղթեց Հայաստանում: Ես կուզեի այդպես լիներ»,- ասաց Ազատ Արշակյանը:
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ կարծում է, որ Մարտի մեկի իրադարձություններին պետք է մի քանի կողմից նայել:
Նրա կարծիքով, ժողովուրդը բողոքում էր՝ փորձելով վերականգնել իր ընտրելու իրավունքը, բայց այն ժամանակվա իշխանություններն էլ չէին կարող թողնել, որ մարդիկ քաղաքը այրեն. «Հիմա շատ տեսանյութեր ու կադրեր կան, թող իրավապահ մարմինները հայտնաբերեն՝ ովքեր են եղել մեքենաներ այրողները, անկարգություններ արողները, որովհետև մեքենա այրելով ժողովրդավարության չես հասնի: Եկեք հասկանանք, թե որն է ժողովրդավարությունը և որոնք են ժողովրդավարության քողի տակ անկարգությունները և պետության հիմքերըքանդելու խնդիրները: Ժողովուրդն իրավուքն չունի անկարգություններ անել: Այդ ո՞ր իշխանությունը կհանդուրժի, որ իր մայրաքաղաքն այրեն կամ խանութները թալանեն: Այս հարցում մեկ տեսանկյուն չկա , պետք է ամեն տեսակետն էլ հարգել»,-ասաց նա:
Ավելին՝ տեսանյութում: