11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Իշխանությունները չեն ժխտում տարածքներ՝ կարգավիճակի դիմաց լոզունգը /տեսանյութ/

Քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ Ղարաբաղյան հարցում, եթե մի պահ պատկերացնենք անգամ, որ տեղի են ուենում Մադրիդյան սկզբունքներում ամրագրված զիջումները, միևնույն է իրավիճակը չի փոխվի, և դա չի մոտեցնի խաղաղության և տարածաշրջանում կայունության ապահովման:
«Ես գտնում եմ, որ ներկա պայմաններում որևէ բան զիջել պետք չէ: Ներկայիս իշխանությունները մի բան են հստակորեն ժխտել՝ տարածքներ խաղաղության դիմաց լոզունգը, բայց որևէ մեկը չի ասել, որ տարածքները խաղաղության դիմաց պետք է տան,  անգամ նախկին իշխանության ժամանակ չի քննարկվել դա: Քննարկվել է միայն տարածքներ կարգավիճակի դիմաց, և այ սա է, որ ներկայիս իշխանությունները չեն ժխտել: Հստակ դիրքորոշում չկա, որ դա չի լինելու»,-ասաց Պապյանը:
Նրա խոսքով՝ մենք Նիկոլ Փաշինյանի կողմից ունենք հստակ դիրքորոշում, որը կապված է ոչ թե բանակցային բովանդակության նյութի, այլ բանակցային ձևաչափի հետ: «Նշված չէ այն կարմիր գիծը, որից այն կողմ մենք պատրաստ չենք զիջելու: Ադրբեջանը 1988-ից առ այսօր հստակ մի գիծ ունի՝ Արցախը չի ստանա որևէ կարգավիճակ Ադրբեջանի սահմաններից դուրս»:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ