22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սամվել Ալեքսանյանի կարգավիճակը՝ Նիկոլ Փաշինյանի ծախված լինելու ապացո՞ւյց /տեսանյութ/

Ներկայացնում ենք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչի վերաբերյալ հարցադրումը ամբողջացվում է «Նոր Հայաստանի» վարչապետի նախկինում եւ ներկայում որդեգրած իրավիճակային փոփոխականությամբ:  Հեղափոխությունից անցել է մեկ տարի: Հարց վարչապետին. Սամվել Ալեքսանյանի կարգավիճակը Նիկոլ Փաշինյանի ծախված լինելու ապացո՞ւյցն է:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու տնտեսական միջազգային համաժողովին /տեսանյութ/

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու տնտեսական միջազգային համաժողովին: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշումը կհրապարակվի վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց:   Դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հունիսի 7-ին՝ ժամը 12:20-ին: Նշենք, որ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։ Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկել են դատախազին, բողոքը մերժվել […]

Կենցաղային մակարդակի խնդիրներով զբաղված՝ կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ գորընթացների անհաղորդ ենք մնում. իրանագետ

Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները Հայաստանին չեն կարող չհետաքրքրել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Հատկապես չեն կարող չհետաքրքրել այն բոլոր զարգացումները, որոնք կապված են մեր հարավային հարևան և բարեկամ պետության՝ Իրանի հետ։ Իսկ այս հարթության մեջ մենք ունենք բավականին հետաքրքիր, որոշ դեպքերում անհանգստացնող գործընթացներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնենք», […]

Երբ վարչապետը մասնակցում է ՏԻՄ ընտրության արշավներում, ստացվում է, որ մենք ուզում ենք ստեղծել մի այնպիսի պետություն, որն անուն չունի. իրավապաշտպան

Սահմանադրությունը հստակ նկարագրում է այն լիազորությունները, որն ունի վարչապետը։ Այս մասին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով երեկ Աբովյան քաղաքում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած քայլարշավին՝ ի աջակցություն քաղաքապետի իշխանական «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի։ «Այնտեղ շատ պարզ գրված է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոչ միաձույլ լինելու մասին»,- ընդգծեց Ալավերդյանը՝ հավելելով, որ դրանք պետք է իրար հավասարակշռեն, […]

Առանց Արցախի որոշիչ ձայնի մենք առաջընթաց չենք ունենալու. Զոհրաբ Մնացականյան

Յուրաքանչյուր բանակցություններից առաջ և հետո մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։   «Ես անձամբ շատ սերտ աշխատում եմ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, նաև աշխատում եմ Արցախի նախագահի հետ, նույնը վերաբերում է նաև վարչապետին։ Մենք շատ հստակ ձևաչափ ունենք միասին սերտորեն աշխատելու, […]

Շարմազանովից՝ Արփինե Հովհաննիսյան. հայտնիները մասնակցում են Փաշինյանի սկսած ֆլեշմոբին /լուսանկարներ/

«Պատրատսվում եմ ձերբակալության … Մտահոգներ ջան, մի անհանգստացեք, ամեն ինչ կարգին է: Պատրաստվում ենք «ասֆալտին փռման», «Պատին ծեփման» օպերացիային ))) Խեղճ Վանեցյան …  »,-ֆեյսբուքյան հանրագրում այսպես է մեկնաբանել իր սեւազգեստ լուսանկարը Էդուարդ Շարմազանովը:  Սոցիալկան ցանցերում հայտնի հանրային քաղաքական դեմքերը ֆլեշմոբ են սկսել՝ հրապարակելով իրենց սեւազգեստ լուսանկարները: Հիշեցնենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է հայտնել քաղաքում […]

Մանվել Գրիգորյանի վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվել է հունիսի 6-ի լույս գիշերը, ժամը մոտ 02.00-ին, ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում շաքարն այնքան բարձր է եղել, որ այնտեղի բժիշկների խոսքով` չեն կարողացել որոշել, ապարատը ցույց է տվել բարձրագույն թիվ (high), շտապօգնություն է գնացել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի