Այսօր ԱԺ-ում օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում շատ կարճ պարզաբանեց իր հրաժարականի պատճառը: «Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով և ոչ մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում», – ասաց նա: Զեյնալյանը հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի՝ նշելով, որ շտապում է Բարձրագույն դատական խորհրդի նիստին, որտեղ քննվելու է իր ներկայացրած […]
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը կոչ է անում զերծ մնալ կեղծ օրակարգից, համախմբվել պետության շուրջ, և պատրաստվել հերթական հաղթանակները միասնաբար կերտելուն: Այս մասին Ղարամյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հայաստանը ճակատագրի բերումով մշտապես շարժման, պայքարի, պատերազմի մեջ է: Ազգային ազատագրական պայքարի տարբեր փուլերում ունեցել ենք […]
Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից կարելի է ենթադրել ` Փաստ 1. Դեկտեմբերյան ընտրություններին Աբովյանում 13.000 ձայն հավաքած քաղաքական ուժը մի քանի ամսում կորցրեց իր էլեկտորատի գրեթե 30%-ը` հավաքելով 8032 ձայն: Փաստ 2. Ընտրությունները անցել են առանց լուրջ միջադեպերի, և որ կարևորն է` չի արձանագրվել ընտրակաշառք բաժանելու դեպքեր: Սա նշանակում է, որ Աբովյանում հաղթել է ոչ […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին։ «Աբովյան քաղաքում իշխող կուսակցության թեկնածուի չընտրվելը միանշանակ ցույց է տալիս պետության վճռականությունը` բացարձակ ժողովրդավարության հասնելու բարդ ու խոչըդոտներով լի ճանապարհին: Որոշ ֆեյսբուքյան «վերլուծաբաններ» շտապում են անհիմն հետևություններ անել նմանատիպ քաղաքական զարգացումներից հետո, առանց հաշվի առնելու որ այսպիսի երևույթները […]
«Մանվել Գրիգորյանի քրեական գործով անօրինականությունները հասել են այն աստիճանի, որ դրա մի մասը գտնվում են ՄԻԵԴ-ի տիրույթում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Փաստաբանը շեշտեց՝ Մանվել Գրիգորյանի ներկայիս վիճակի հետ կապված երկու տարբերակ կա, կա՛մ բարձրագույն իշխանության կողմից ուղղակի տոտալ ցուցում կա, որպեսզի անձին խոշտանգեն և հաշվեհարդարի ենթարկեն, կա՛մ պետական լիազոր […]
«Երբ Հայաստանում սկսվեց իշխանափոխությունը, Ադրբեջանի զինուժը Նախիջեւանում 11 հազար հա առաջ է եկել՝ թիրախավորելով Հայաստանի ճանապարհները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը տարածված տեղեկությունը հաստատեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Վերջինս նշեց, որ Նախիջեւանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններն այս անգամ աննախադեպ են: Նախկինում, փորձագետի խոսքով՝ նման բան չի եղել: Մանրամասները՝ տեսանյութում:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, այս օրերին «ժողովրդավարության հաղթանակի» բաղադրատոմսը հետեւյալն է. 5 բաժին վարչական ռեսուրսին ավելացնում եք 3 բաժին պետական քարոզչամեքենա, լավ խառնում եք ֆեյսբուքյան միքսերով։ Ստացված խառնուրդը քայլացնում եք Աբովյանի փողոցներով՝ վարչապետի մասնակցությամբ։ Ընտրությունների օրը ավելացնում եք մի քանի պտղունց ուժայիններ։ Եւ եթե ժողովուրդը այդ եփած բորշը մերժում […]
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Փաշինյանին հիշեցրեք, որ ՀՀԿ իշխանության տարիներին բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ՀՀԿ թեկնածուները ՏԻՄ ընտրություններում պարտվել են: Եթե մոռացել է, կարող եմ հիշողությունը թարմացնել… Օրինակ՝ իր հարազատ Իջևանում ԲՀԿ թեկնածուի հաղթանակը ՀՀԿ թեկնածուի նկատամբ: Նման օրինակները շատ են: Ուստի, կարիք չկա «կոկորդիլոսի արցունքներ» թափել հանդուրժողականության և ժողովրդավարության համար: Ընտրություններն […]
























