22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քոչարյանը դատավորներին «դուխ է տալիս»՝ չվախենալ վեթինգից. Ինչ է նա խոստացել. Ժամանակ

«Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մեսիջներ հղել դատավորներին՝ նրանց խորհուրդ տալով չվախենալ վեթինգից և անցումային արդարադատությունից ու ոչ մի դեպքում հրաժարական չներկայացնել: Քոչարյանը խոստանում է, որ երկու ամիս հետո ինքը վերադառնալու է իշխանության, և ամեն ինչ ընկնելու է տեղը: Դժբախտաբար, Քոչարյանի խոստումներին դեռ հավատացողներ կան»:  

Էդ գող-ավազակները պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլե՞ն. Դրանք ո՞վ են ընդհանրապես. Փաշինյան /տեսանյութ/

Կրթության եւ գիտության նախարարը չի չեղարկել ապրիլյան պատերազմի մասնակիցներին եւ հերթապահություն իրականացրածներին ուսման վարձի 20 տոկոս զեղչը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվող նման տեղեկություններին: «Գործընթացը տեղի է ունեցել մարտին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք եւ փոխանցումները կատարված են: Եթե անգամ […]

Օսիպյանը՝ քաղաքում սևազգեստ մարդկանց մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համակարծիք է վարչապետի այն տեսակետի հետ, թե կան մարդիկ, ովքեր փորձում են ինքնահաստատվել, դրանով ցույց տալ, որ իրենք ամեն ինչ կարող են ՀՀ-ում։ «Վստահեցնում եմ՝ դա ընդամենն իրենց կարծիքն է, և եթե այդպիսիք լինեն, կարժանանան ոստիկանության և իրավապահ մարմինների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությանը», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց […]

Սեւ հագնելը վտանգավոր է դառնում: Մի դերասանով կրկեսը շարունակվում է

Հայհոյանքի, ատելության, բռնության հոտը հասավ Նիկոլ Փաշինյանին, ով իր հռետորիկայով եւ պահվածքով արդեն մեկ տարի է երկրում ցանում է անհանդուրժողականության, ատելության սերմեր, որոնք արդեն ծիլեր են տալիս հակազդման օրենքով: Երկրորդ օրն է Նիկոլ Փաշինյանը խոսում է բռնության անթույլատրելիության մասին: Այսօր կառավարության նիստին վարչապետը շարունակեց հանրության գունաբաժանումը: Նիկոլ Փաշինյանին, ով «թավշյա եւ սիրո» լոզունգներով բաժանեց հանրությանը […]

Մանիպուլյացիա: Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն «պարտադրում» է հասարակությանը. Փաստ

Երեկ Աբովյանում տեղի է ունեցել քայլերթ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կազմակերպիչներն այս պարա­գայում տվել են «Քաղաքացիական պայմա­նագիր» կուսակցության վարչության անդա­մի համեստ կարգավիճակ: Թերևս Փաշինյանն ու նրա թիմը բոլորից լավ են հասկանում իրավիճակի նրբությունը, այն հանգամանքը, որ, ըստ էության, վարչա­կան ռեսուրս են օգտագործում, այն էլ՝ տո­տալ, ու Աբովյանի ակցիային նրա մասնակ­ցությունն իջեցնում են […]

«Քավության նոխազները» հրաժեշտ կտան պաշտոններին. Հրապարակ

Իշխանության վերնախավում առաջիկայում կադրային և կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Քննարկում են հատկապես տնտեսական-ֆինանսական բլոկի նախարարների ազատման հարցը, այդ թվում՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի։ Նրանց «քավության նոխազ» կդարձնեն՝ այս պաշտոնյաների ուսերին բարդելով տնտեսական հեղափոխության և պետության զարգացման դանդաղկոտության պատճառները։ Երեկ մեր լրագրողը նախարար Ջանջուղազյանին հարցրել է իր հնարավոր պաշտոնանկության մասին: Վերջինս, սովորույթի համաձայն, հումորի է վերածել՝ […]

«Սամասուդի» վտանգը. Փաստ

Մեզ համար մեծագույն խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը. երեկ ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկին իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հենց այդպիսի միջավայր է ձևավորված: ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով ձևավորենք բռնությունից զերծ հանրության […]

«Կազմակերպված ակցիաներ էին և պատասխան են տալու». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կազմակերպված ակցիաներ էին և պատասխան են տալու 1․ 2018-ի ապրիլի 13՝ հարձակում Հանրային ռադիոյի շենքի վրա, կազմակերպված ակցիա էր, պատասխան են տալու: 2․ 2018-ի հոկտեմբերի 2՝ գրոհ ՀՀ ԱԺ-ի վրա, կազմակերպված ակցիա էր, պատասխան են տալու: 3․ 2018-ի մայիս-հունիս, կազմակերպված հարձակումներ ԱԺ պատգամավորների տների […]

Իշխանությունը դատավորների հարցում լուրջ խնդրի է բախվել. Փաստ

Դատավորների և ընդհանրապես իրավական համակարգում ըն­թացող գործընթացների առումով հետաքրքիր երևույթներ են կա­տարվում: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանու­թյունները լուրջ պարադիգմայի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ, այսպես կոչված, ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատա­վորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված