«Անեծք է առաջնորդի նախանձն ու եսականությունը»
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է լինում, քան հանճարեղ
Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանությամբ ներում ենք արտաքին թշնամուն:
Այո, ներում ենք արտաքին թշնամուն, քան մեկս մյուսին: Նախորդ դարում արտաբերած նժդեհյան այս խոսքերը, հիրավի, մարգարեական են դարձել:
Փաշինյանն ու իր իշխանությունը Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն է ստանում, իսկ Արցախն ազատագրած հերոսներին կամ մերժում, կամ հեղափոխական ու սև հռչակում, կամ կալանավորում:
Քանիցս, ճշմարիտ էր մեծն Նժդեհը՝ ասելով թե անեծք է առաջնորդի նախանձն ու եսականությունը:
Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է, քան հանճարեղ:
Հ.Գ.
Երբ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում է, թե արտաքին քաղաքական դիվանագիտական ճակատում ձեռքբերումներ է գրանցել, ի՞նչը նկատի ունի…
Ալիևին կիրթ և նորմալ համարե՞լը, Դուշանբեի վերելա՞կը, թե՞ ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարից զրկվելը…»: