09 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախիջևանում ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում

Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը:   «Դրանք պլանային զորավարժություններ են, որոնք անցկացվում են համապատասխան հայտարարված նպատակների և խնդիրների: Մենք հետևում ենք դրանց, մեր 102-րդ ռազմաբազան՝ նույնպես», – ասաց Անդրեյ Գրիշուկը: Հիշեցնենք, որ Նախիջևանում շարունակվում են մարտական կրակի կիրառմամբ ադրբեջանա-թուրքական «Անքակտ եղբայրություն-2019» զորավարժությունները:   […]

Չի կարելի մեկ մարդու այս քմահաճույքով երկիր ղեկավարել. Կարինե Աճեմյան /տեսանյութ/

ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի խոսքով՝ մենք քայլ առ քայլ մոտենում ենք բռնապետության . «Միանձնյա որոշումներ կայացնող այս մարդու կապրիզները, ես դժվարանում եմ ասել թե մեզ ուր կտանի»,- «Հենարան» մամուլի ակումբում լարգրողների հետ հանդիպմանը ասաց նա: Աճեմյանն ընդգծեց՝ այժմ մեր առաջ շատ մարտահրավերներ կան և Արցախը շատ բարդ օրեր է ապրում, այն պատճառով, որ […]

«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում մարդկանց ներարկվում էին ժամկետանց դեղեր. Նարեկ Զեյնալյան

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվել: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կենտրոնում հայտնաբերված խախտումներին: ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարեց, որ այնտեղ […]

Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը այս կառավարման բեռը պարզապես չի կարողանում տանել. Կարինե Աճեմյան /տեսանյութ/

 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբովյանի ընտրությունների ժամանակ պահեց իրեն որպես ընդդիմություն»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը: Կարինե Աճեմյանի խոսքով՝ տարօրինակ և զարմանալի չէր Վահագն Գևորգյանի՝ Աբովյանի քաղաքապետ ընտրվելը, քանի որ վերջինս միշտ էլ ակտիվ գործունեություն է ծավալել և լավ է աշխատել.«Այս տարաձայնությունները, որին մենք ականատես ենք լինում ես համարում […]

Հետո էլ ասում եք` ի՞նչու են էդպես վարվում Նիկոլի հետ Ռուսաստանում

Մ՛ահ… -Սա արդեն վերջն ա… -Փաստացի. Պուտինի հետ հանդիպմանը հայաստանյան կողմից «աղվես» է խցկվում… նստում անձամբ Լադիմիր Լադիմիչի առաջ` -Բաջը` դոշին` բայց պրոտոկոլով չհաստատված. -Կառավարության կայքում չնշված, իր իսկ կողմից ղեկավարվող ֆոնդում չֆիքսված… -Արա`, ասեք` Շեռլոկ Հոլմսը գա… -ՎաԴ եմ… -Շեռլոկը կարող ա սորոսից ու ՑՌՈՒ-ից տեղյակ մարդ ա… -Ես հեչ չգիտեմ` ԳՌՈՒ-ն ինչ բանի […]

Թանդիլյանը քննադատեց Զարուհի Բաթոյանի բացակայությունը

Ես ստիպված եմ ձեզ խնդրել, որպեսզի փոխանցեք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, որ խորհրդարանը նրան ցուցակ է ուղարկել 2018 թ. պետական բյուջեի կատարողականի զեկույցի վերաբերյալ քննարկման ժամկետներով դեռ քննարկումները սկսվելուց  առաջ: Հունիսի 11-ին առողջապահության եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման […]

Ինչո՞ւ է Մանվել Գրիգորյանը հրաժարվել դեղամիջոցներից. փաստաբանը պարզաբանեց

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է երկարատև կալանք կրելու հետևանքով։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությանը հայտարարեց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։ «Մանվել Գրիգորյանը, երբ մեկ տարի առաջ կալանավորվեց, նրա արյան մեջ շաքարի մակարդակը 7 էր, հիմա հասել է 27–ի»,–ասաց նա՝ նկատելով, որ, եթե […]

Ապրիլյան պատերազմի ոչ քննիչ, ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձեւավորվել. Գեւորգ Դանիելյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով եւ ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձեւավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի հրաժարական ներկայածրած անդամ Գևորգ Դանիելյանը։ «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով եւ ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձեւավորվել. «Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է […]

Դեղին քարտ երիտասարդ իշխանություններին. Հրապարակ

ՏԻՄ ընտրությունները, որոնք վերջին օրերին զբաղեցնում էին հասարակության ակտիվ զանգվածին, ավարտվեցին՝ բուռն ուրախություն պարգեւելով ոմանց եւ անհուն տխրություն՝ ուրիշների։ Ի՞նչ զգացումներ ունենք մենք՝ որեւէ ճամբարին չհարող ՀՀ քաղաքացիներս։ Անշուշտ, շատ ուրախ ենք, որ իշխանությունն այնքան պարկեշտ է, որ չի միջամտում բուն քվեարկության պրոցեսին, մյուս քրեաիրավական, մարզպետի կողմից ձեռնարկված միջամտությունների վրա, ելնելով ընտրությունների արդյունքներից, մեծահոգաբար աչք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված