21 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Եվ կրկին, բացակայում է որևէ հիշատակում կարգավորման սկզբունքների մասին. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգտոնյան հանդիպումը ամփոփող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների մամլո հաղորդագրությունից պարզ է դառնում, որ.

1. Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը կրկին հիշատակված չէ։

2. Մեզ համար այդպես էլ անհայտ մնաց նախորդ հանդիպման ժամանակ համանախագահների կողմից առաջարկված անվտանգային նախաձեռնությունների բովանդակությունը։

3. Կողմերին առաջին անգամ կոչ է արված սահմանի երկայնքով զերծ մնալ նաեւ ինժեներական աշխատանքներից։ Կարծում եմ, այս կոչը ուշացած է, քանզի Ադրբեջանը, կարծես թե, հասցրել է օգտվել Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից։

4. Ուղիղ կապի լիարժեք օգտագործման կարեւորության մասին հիշատակումը հուշում է, որ Դուշանբեում ձեռքբերված այս պայմանավորվածությունը եւս այս ընթացքում օգտագործվում էր բացառապես որպես քարոզչական հնարք եւ իր նպատակին չի ծառայել։

5. Համանախագահները նորից կրկնում են Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «էական բանակցություններ» (substantive talks) արտահայտությունը։

6. Չկա որեւէ անդրադարձ Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին։

7. Եւ կրկին, բացակայում է որեւէ հիշատակում կարգավորման սկզբունքների մասին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ