06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Մեծ տապալում է հասունանում. Իրավունք

«Չեմ հավատում վարչապետի եւ նրա թիմի հայտարարություններին, թե, այսպես կոչված, հեղափոխության պահանջներից մեկը դատաիրավական համակարգի բարեփոխումներն են, այլապես արդարադատության նախարարի պաշտոնում չէր նշանակվի մեկն, ով պարզապես ծնվել է, դպրոցն ու բուհն ավարտել եւ դարձել փաստաբանական պալատի անդամ: Հա մոռացա նշել, որ «հեղափոխության հոսանքն» էլ կարճ ժամանակով կարգել է նաեւ ՊԵԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնին», – այս մասին նշում է քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ մանրամասնում.

 «Չեմ հավատում ոչ այն պատճառով, որ Սորոսի Լարիսայի հետ «ներքին համերաշխություն» ունեն, այլ այն պատճառով, որ 27 տարեկան երիտասարդը չի կարող ունենալ բավարար փորձառություն պատասխանատու պաշտոն զբաղեցնելու եւ նման բարեփոխումներ նախաձեռնելու համար: Արդարադատության նախարարը քաղաքական պաշտոն է, որի յուրաքանչյուր որոշում կոչված է սպասարկելու ոչ թե անձնական կամ խմբային, այլ համընդհանուր, համահասարակական եւ համապետական պահանջ: Իսկ դրա համար անցած ճանապարհ է անհրաժեշտ, կամք եւ փորձառություն է պետք: Հետեւաբար չեմ հավատում դատաիրավական համակարգի բարեփոխման հրամայականին: Չեմ հավատում…»:

Եզրափակելով խոսքը՝ քաղաքագետը հավելել է. «Չեմ հավատում նաեւ նախկին նախարար Զեյնալյանի հրաժարականի հրապարակային պատճառներին: Քամին այլ կողմից է փչում: Մեծ տապալում է հասունանում»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ