29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը Լոս Անջելեսի հանդիպումը համայնքի հետ համարում է տապալված: Նոր պաշտոնանկություններ են սպասվում. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լոսանջելեսյան հանդիպումը համայնքի հետ համարում է տապալված, քանի որ ի սկզբանե պլանավորված էր, որ մասնակցելու է 30-35 հազար մարդ՝ «Գրանդ փարկը» կարող է տեղավորել մինչև 30 հազար, բայց կազմակերպիչներին քաղաքապետարանը հնարավորություն էր տվել կողքի փողոցները փակելու հաշվին լրացուցիչ 5-6 հազար մարդու տեղ էլ ապահովել: Դրանից զատ, Լոս Անջելես քաղաքի 14 տարբեր վայրերից […]

Ուրացավ

Ես բացասական եմ գնահատում: Համարում եմ, որ մարդը, սպան, ով իր տեքստն ավարտում է «Պատիվ ունեմ» արտահայտությունով, պետք է գիտակցի, որ պետության ներսում պետության ղեկավարի հետ ունենալով երկարատև լավ հարաբերություններ, իրեն չպետք է թույլ տա նման ձևով արձագանքել կամ աշխատել: Առավել ևս նման պաշտոն զբաղեցրած անձնավորությունը պետք է դա շատ ավելի լավ պատկերացնի: Այս մասին […]

Ով, ինչերը, ինչպես կհայտնվեն աղբանոցում: Թիվ մեկ աներձագը սպառնում է

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լոս Անջելեսում իր հասցեին հնչեցրած խոսքերին, նշել է. «Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատեւ ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետեւանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել` առանց հետեւանքների մասին մտածելու»: Թե ի՞նչ են Ա. Վանեցյանի նման արձագանքի մասին մտածում իշխող խմբակցությունում, «Իրավունքը» պարզել է  Փաշինյանի աներձագից` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ: – Եվս մեկ անգամ հանրությունը հնարավորություն ունեցավ, առանց որեւէ պարզաբանում ներկայացնելու, հասկանալ, տեսնել, թե ինչու Արթուր Վանեցյանը հեռացվեց պաշտոնից: Այն, որ Արթուր Վանեցյանն այս կարճ ժամանակահատվածում արդեն քաղաքական հայտարարություններ է անում, կարծում եմ` նոր չէ ի հայտ եկել նրա մոտ, այլ վաղուց արդեն նա զբաղվել է քաղաքականությամբ, ինչն անհամատեղելի էր իր զբաղեցրած պաշտոնի հետ: – Պարոն Հակոբյան, եթե վաղուց էր, ինչո՞ւ ընդամենն ամիսներ առաջ գեներալի կոչում տրվեց Արթուր Վանեցյանին: -Չեմ կարող ասել, թե ինչու գեներալի կոչում տրվեց, երբ տրվեց, երբ պարզ դարձավ… Ամեն դեպքում, չեմ կարծում, որ ուշացված էր: -Դուք նշում եք, որ Ա. Վանեցյանը հեռացվել է պաշտոնից, մինչդեռ հրաժարական ինքն է տվել: Ի՞նչ կասեք այս մասին: -Տարբեր կարծիքներ հնչեցին դրանից հետո: Հրաժարականի դիմում ներկայացնող անձը, այսպես ասած, խաղաղ պայմաններում հրաժարականից հետո նման հայտարարություներով հանդես չէր գա: Նա շատ ավելի քաղաքակիրթ ձեւով կպահեր իրեն: Ինձ համար տպավորություն է, որ հեռացվածի պահվածք է, այլ ոչ թե երկխոսության արդյունքում հանգել են մի իրավիճակի, որպեսզի հրաժարական տա: -Մտավախություն ունե՞ք, որ Արթուր Վանեցյանը կմտնի քաղաքականություն եւ կդառնա Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդը: -Վանեցյանը հայտնվել է բարդ իրավիճակում, երբ հանրության կողմից նրա նկատմամբ վստահություն չկա: Նա այդ վստահությունն ուներ, բայց նմանատիպ հայտարարություններից հետո` իր քաղաքական առաջնորդի հասցեին, վստահ եմ, լավ արձագանք չի գտնում հանրության շրջանում: – Իսկ ի՞նչ գիտեք, որ հանրության կողմից նա վստահություն չունի: Սոցհարցո՞ւմ եք անցկացրել: – Ես ասում եմ`  իմ կարծիքով: – Ա. Վանեցյանը նաեւ նշել է, որ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում… -Ես էլ եմ ասում` ժամանակը ցույց կտա, կտեսնենք` ով, ինչերը, ինչպես կհայտնվեն աղբանոցում: Կապրենք` կտեսնենք, թե այս ամենն ինչ հետեւանքներ կունենա, եւ հանրությունը դա կտեսնի:  

Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ ադրբեջանցի ժողովրդի համար: Փաշինյանը սպասում է Ալիևին /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Fox LA-ի թղթակից Արաքսյա Կարապետյանին։ ԼՂ հակամարտության կարգավորման թեմային անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Մենք պատրաստ ենք լուծումներ գտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իմ ուղերձն այն է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- ասել է Փաշինյանը։ «Այժմ ես […]

Լիլիթ Մակունցը խնդիրներ ունի խմբակցության ներսում. Մեդիապաշտպան

2019 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 213 հոդված, որոնցից 24-ը եղել է բացասական, 1-ը դրական, 188-ը՝ չեզոք։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շարունակում է մնալ լրատվականների […]

«Ինքնե՞րդ չեք ճանաչում այդ իրավունքը: Նիկո՞լը չի թողնում».Արմեն Աշոտյանը՝ Արարատ Միրզոյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Նուրսուլթանում և մասնակցում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովին: Ահա հատված իր ելույթից. “Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության անհերքելի իրավունքի նկատմամբ հարգանքը”: Հերթական անգամ, չեմ հասկանում, […]

«Գժությունների մարաթոն: Մարտի 1-ի եւս մեկ զոհ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց զգո՞ւմ եք, աշունն ինչ արագ է թեժանում, գժությունների մարաթոն, կեղծ ընդդիմություն՝ «մութու-լույս», կամ՝ «միթոմ-լուս», մարտի 1-ի եւս մեկ զոհ, ԱԱԾ-ի պես կառույցին հաթաթա, երբ ԱԱԾ-ն պիտի լինի հարձակվողը, առանձին վերցրած մեկ անհատի մոտ աշնանային սրացումներ, ՍԴ նախագահի եւ ՍԴ ինստիտուտի դեմ դիվերսիոն եւ […]

«Խորհրդարանական լուսավառվող ընդդիմություն: Ագրեսիվ են և նեղացկոտ: Հրապարակային ջղաձգվում են, երբ իրենց քննադատում են». Արտակ Զաքարյան

ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքագիտական տերմինինների նոր բացատրական բառարան. Խորհրդարանական լուսավառվող ընդդիմություն — – նոր տեսակի քաղաքական փոքրամասնություն է, որը լայն հանրության համար դեռևս պարզ չէ, թե ու՞մ նախաձեռնությամբ և ի՞նչի համար է հայտնվել խորհրդարանում: Կամավորական հիմունքներով կարող է հանդես գալիս […]

«Հիշում եք, չէ՞, Նիկոլի լայվը մի «գաղտնի» փաստաթղթի մասին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշում եք, չէ՞, Նիկոլի լայվը մի «գաղտնի» փաստաթղթի մասին։ Հիշում եք, չէ՞, որ նա խոսում էր «կաթվածահար պետական ինստիտուտների մասին»։ Հիշում եք, չէ՞, որ տեղում արձագանքեցի եւ ասացի, որ հերթական սուտն է։ Դե հիմա կարդացեք մեր կողմից արված այս վերլուծությունը «Հայաստանի և Արևելյան գործընկերության ասոցացված երկրների պետական կառավարման […]

«Լուսավոր Հայաստանը պիտի որեւէ կերպ հարձակվի արմատական ընդդիմադիր Հանրապետականի վրա». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «YouTube-ում հաստատ նայած կլինեք ֆոկուսների վիդեոներ, որոնց վերջում բացահայտվում է ֆոկուսի գաղտնիքը։ Թող ներեն Լուսավոր Հայաստան կուսակցության գործընկերներս, բայց նման մի բան պիտի անեմ ` քաղաքական տեխնոլոգիաների տրամաբանության մեջ։ Երբ դու ունես տոտալ ձախողում մի շարք կարեւորագույն ներքաղաքական ու միջազգային թեմաներով եւ իրական ընդդիմությունը անդադար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի