13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որ դեպքում վաղաժամ հրաժարական կտա Նիկոլ Փաշինյանը

Վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողն այսօր հետաքրքվեց, թե ո՞ր դեպքում ու ի՞նչ պայմաններում վարչապետը վաղաժամ հրաժարական կտա: «Հարցը չեմ հասկանում», – ասաց Փաշինյանը, ապա ավելացրեց. «Իսկ ինչո՞ւ է այդպիսի հացր ծագում»: «Ստեղծված ներքաղաքական իրավիճակից», – արձագանքեց լրագրողը: «Իսկ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել, կարո՞ղ եք բացատրել: Խոստանում եմ, որ թե այդպիսի իրավիճակ ծագի, գաղտնի չեմ պահի, […]

Սպայի պատիվն ու ուսադիրները բարձր արժեքներ են. Արցախից արձագանքում են Վանեցյանի հրաժարականին

Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման գործում Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում կարևոր առաքելություն է իրականացրել։ Նման մարդկանց համար սպայի պատիվն ու ուսադիրները բարձր արժեքներ են։ Պատիվ ունեմ պարոն գեներալ: Այս մասին գրում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը:  

Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ է լսում Վանեցյանից նման ձեւակերպում

Չի եղել մի դեպք, երբ պարոն Վանեցյանն ասի որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չի եղել մեկ դեպք, առաջին անգամ եմ լսում», – ասաց նա՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրեն հայտնի է հրաժարականի պատճառը։ «Չուզեցի ավելի սուր արտահայտվեմ, ասացի՝ փոխադարձ համաձայնությամբ […]

Զարհուրելի բան է տեղի ունենում: Դավիթ Տոնոյանն ու Վալերի Օսիպյանը ասելիք չունե՞ն

Վանեցյանի հայտարարության տեքստը… Պատկերացրեք՝ Փաշինյանն ինչեր է մտածել, ինչեր է նախապատրաստել, որ ԱԱԾ տնօրենը կոչ է անում՝ «կանգ ա՛ռ»։ Զարհուրելի բան է տեղի ունենում։ ԱԱԾ տնօրենն ասում է, որ «սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։ Ասում է, որ վարչապետի որոշումները տարերային են, գործողությունները հախուռն։ Որ վարչապետը չի կարողանում առաջնայինը երկրորդականից տարբերել, իսկ անցողիկը՝ […]

Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից և դա վտանգում են «հայրենիքի հանդեպ պարտքը»

Սպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը ԱԱԾ տնօրենը հրաժարական տվեց: Հրաժարականում հստակ ասվում է պատճառների մասին. «պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ […]

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչպես է ստացվել, որ իր քավորին քաղաքապետի պաշտոնակատար է նշանակել

Հայաստանում բոլոր դատավորները չեն պատերի տակ վնգստացողներ, սակայն այդպիսի դատավորներ կան, նրանց մի մասի անունը հայտնի է հանրությանը: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է Իջևանի քաղաքապետի պաշտոնում իր քավորին նշանակելուն, Փաշինյանը հայտարարեց, որ վերջինս իր մանկության ընկերն է. «Իջևանում որ կողմ էլ քայլես, կամ մանկության ընկեր […]

Աննա Հակոբյանն անցնում է ամուսնուն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հրապարակմանը՝ մասնավորապես նշելով. «Մի կազմակերպության անցկացրած մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում իմ մասին որեւէ դրական հոդված չի հրապարակվել։ Առաջարկում եմ մեկ այլ մոնիտորինգ, թե արդյո՞ք դիտարկված բացասական հոդվածների շարքում կա իրականությանը համապատասխանող գոնե մեկ նախադասություն»: Աննա Հակոբյանը ստորագրել է #միբռնաբարեքլրագրությունը հեշտեգով:

Ինչն է եղել իշխանության ամենաբարձր վարկանիշներից մեկը ունեցող մարդու հրաժարականի պատճառները

«Կարող եմ կռահել, թե ինչը/ինչերն են եղել իշխանության ամենաբարձր վարկանիշներից մեկը ունեցող մարդու հրաժարականի պատճառները,-գրում է ՀՀԿ փոխնախագահ, նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի առնչությամբ:  Հրաժարականի տեքստը բաց նյարդ է, պետության ճակատագրի հանդեպ ունեցած անհանգստությունների խտակույտ: Մտահոգ մարդկանց թիվն ավելանում է օրեցօր: Հայրենիքի ներկայի և ապագայի նկատմամբ սրտացավությունն ու սեփական պատիվը […]

Որ կան պատերի տակ վնգստացող դատավորներ, կարծում եմ՝ ակնհայտ է. Նիկոլ Փաշինյան

Այսօր մեր երկրին սպառնացող ամենաապիկարվտանգները բխում են դատական համակարգից, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Դա չի նշանակում, որ ՀՀ բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ ու նրանց մի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ՝ ակնհայտ է», – ասաց նա

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված