06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուրացավ

Ես բացասական եմ գնահատում: Համարում եմ, որ մարդը, սպան, ով իր տեքստն ավարտում է «Պատիվ ունեմ» արտահայտությունով, պետք է գիտակցի, որ պետության ներսում պետության ղեկավարի հետ ունենալով երկարատև լավ հարաբերություններ, իրեն չպետք է թույլ տա նման ձևով արձագանքել կամ աշխատել: Առավել ևս նման պաշտոն զբաղեցրած անձնավորությունը պետք է դա շատ ավելի լավ պատկերացնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը` խոսելով Արթուր Վանեցյանի վերջին հայտարարության մասին:

«Ես անընդունելի եմ համարում նրա հայտարարությունը: Նա իմ ընկերն է, ես բազմաթիվ ընկերներ ունեմ, սակայն իմ ամենամեծ ընկերն իմ քաղաքական թիմն է: Եթե նույնիսկ իմ ընկերն է սխալն անում, ես պետք է այդ մասին ասեմ»,-ասել է Սիմոնյանը` հավելելով, որ Վանեցյանին անձամբ այդ մասին չի ասել, շփում, նման հնարավորություն չի ունեցել. «Առհասարակ երբ նա պաշտոնի նշանակվեց, մենք հազվադեպ ենք շփվել»:

ԱԺ փոխնախագահը վստահ է, որ Փաշինյանը որևէ մեկին չի ուղարկել Վանեցյանի մոտ վերջինիս լռեցնելու համար, ինչպես պնդում է ԱԱԾ նախկին տնօրենը. «Երբ նա ասելու բան է ունենում, ուղիղ ասում է: Իսկ այս պարագայում չեմ կարծում, թե ասելու բան կա»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ