25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ով, ինչերը, ինչպես կհայտնվեն աղբանոցում: Թիվ մեկ աներձագը սպառնում է

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանըանդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լոս Անջելեսում իր հասցեին հնչեցրած խոսքերիննշել է«Ակնհայտ էոր հանրության տրամադրությունների վրա կարճատեւ ազդեցություն թողնելու ցանկությամբ տարվածՆիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետեւանքների մասինՊատկերացնո՞ւմ եքեթե հանկարծ ես սկսեմ խոսելառանց հետեւանքների մասին մտածելու»: Թե ի՞նչ են ԱՎանեցյանի նման արձագանքի մասին մտածում իշխող խմբակցությունում, «Իրավունքը» պարզել է  Փաշինյանի աներձագիցԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ:

– Եվս մեկ անգամ հանրությունը հնարավորություն ունեցավ, առանց որեւէ պարզաբանում ներկայացնելու, հասկանալ, տեսնել, թե ինչու Արթուր Վանեցյանը հեռացվեց պաշտոնից: Այն, որ Արթուր Վանեցյանն այս կարճ ժամանակահատվածում արդեն քաղաքական հայտարարություններ է անում, կարծում եմ` նոր չէ ի հայտ եկել նրա մոտ, այլ վաղուց արդեն նա զբաղվել է քաղաքականությամբ, ինչն անհամատեղելի էր իր զբաղեցրած պաշտոնի հետ:

– Պարոն Հակոբյանեթե վաղուց էրինչո՞ւ ընդամենն ամիսներ առաջ գեներալի կոչում տրվեց Արթուր Վանեցյանին:

-Չեմ կարող ասել, թե ինչու գեներալի կոչում տրվեց, երբ տրվեց, երբ պարզ դարձավ… Ամեն դեպքում, չեմ կարծում, որ ուշացված էր:

-Դուք նշում եքոր ԱՎանեցյանը հեռացվել է պաշտոնիցմինչդեռ հրաժարական ինքն է տվելԻ՞նչ կասեք այս մասին:

-Տարբեր կարծիքներ հնչեցին դրանից հետո: Հրաժարականի դիմում ներկայացնող անձը, այսպես ասած, խաղաղ պայմաններում հրաժարականից հետո նման հայտարարություներով հանդես չէր գա: Նա շատ ավելի քաղաքակիրթ ձեւով կպահեր իրեն: Ինձ համար տպավորություն է, որ հեռացվածի պահվածք է, այլ ոչ թե երկխոսության արդյունքում հանգել են մի իրավիճակի, որպեսզի հրաժարական տա:

-Մտավախություն ունե՞քոր Արթուր Վանեցյանը կմտնի քաղաքականություն եւ կդառնա Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդը:

-Վանեցյանը հայտնվել է բարդ իրավիճակում, երբ հանրության կողմից նրա նկատմամբ վստահություն չկա: Նա այդ վստահությունն ուներ, բայց նմանատիպ հայտարարություններից հետո` իր քաղաքական առաջնորդի հասցեին, վստահ եմ, լավ արձագանք չի գտնում հանրության շրջանում:

– Իսկ ի՞նչ գիտեքոր հանրության կողմից նա վստահություն չունիՍոցհարցո՞ւմ եք անցկացրել:

– Ես ասում եմ`  իմ կարծիքով:

– ԱՎանեցյանը նաեւ նշել էոր ժամանակը ցույց կտաթե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում

-Ես էլ եմ ասում` ժամանակը ցույց կտա, կտեսնենք` ով, ինչերը, ինչպես կհայտնվեն աղբանոցում: Կապրենք` կտեսնենք, թե այս ամենն ինչ հետեւանքներ կունենա, եւ հանրությունը դա կտեսնի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ