Կատարվել է ողբերգություն. Սերժ Սարգսյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին` ՀՀ իրավապահ համակարգում երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած և համակարգում իր վաստակն ունեցող ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական և անժամանակ մահվան կապակցությամբ: «Ինչպիսին էլ լինեն քննության արդյունքում պարզվելիք մահվան դեպքի հանգամանքները, կատարվել է ողբերգություն, և Ձեր ընտանիքը անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել: […]





































