08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ո՞ւմ քավորն է Արթուր Դավթյանը և ո՞ւմ սանիկը. Ժողովուրդ

«Ո՞ւմ քավորն է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ո՞ւմ սանիկը։ Որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում, վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ասել է։ Բայց գլխավոր դատախազությունում գործող գլխավոր կապը քավոր-սանիկականն է։«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է՝ քավոր ու սանիկ են ոչ միայն գլխավոր դատախազն ու զինդատախազը, այլ նաև դատախազական ապարատում 13-ից ավելի բարձրաստիճանների կա՛մ քավորն է, կա՛մ սանիկը։ Արթուր Դավթյանն ինքն էլ համակարգում առկա այս բարեկամությունը չէր հերքել, ասել էր՝ իր համար պատվաբեր է, ընկերներ ունի, որոնց հետ այդ սուրբ հարաբերությունները կան։

Հաստատել էր՝ Շիրակի ու Արարատի մարզի դատախազների հետ քավոր-սանիկ է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատախազն իր ձեւակերպմամբ այդ «սուրբ» հարաբերություններն ունի նաեւ դատախազության 13-ից ավելի պաշտոնյանների հետ, այդ թվում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման ապահովման վար­չության պետ ու համատեղ նաեւ վարորդ Սարգիս Թարխանյանի, ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի հետ»։

Այս և այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ