06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քննադատեք վնգստալու հրահանգ իջեցնողին, ոչ թե վնգստոցից տուժածին․ փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«ԲԴԽ ֊ ն օպերատիվորեն արձագանքել է Աննա Դանիբեկյանին, ավելին՝ դատապարտել է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում…։

Այս կապակցությամբ երկու խնդիր եմ ցանկանում առաջ քաշել՝

1. Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանի, Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատական ակտերից հետո վերջիններիս նկատմամբ իրականացված իրավաքաղաքական ճնշումների կապակցությամբ արդյո՞ք ԲԴԽ ֊ ն ասելիք ֊ արձագանքելիք չուներ, այն էլ, ինչպես տիկին Դանիբեկյանի պարագայում, կայծակնային արագությամբ։

2. Ի՞նչ ճնշումների կամ ոտնձգությունների մասին է խոսքը, եթե ՀՀ քաղաքացին, հիմք ընդունելով վարչապետի՝ վնգստացող դատավորների մասին ձևակերպումներն ու ելնելով իշխանական օղակների՝ այդ նույն դատարանի կողմից կայացվելիք դատական ակտի կայացման նախորդ օրերին արձանագրված ճնշումներից, միայն ցանկանում է պարզել՝ դատավորը վնգստու՞մ է, թե՞ ոչ՝ այն էլ բարեկիրթ վարքագծով ու միմիայն օրինականության սահմաններում։

Քաղաքացիների կողմից դատավորի՝ վարչապետի բարձրացրած վնգստալ ֊ չվնգստալու խնդրի բարձրաձայնման կապակցությամբ ավելորդ եմ համարում խոսել զանցակազմի, առավելևս հանցակազմի բացակայության մասին։Ինչ վերաբերում է տեղի ունեցածի դրական կամ բացասական արձագանքներին, նշեմ, որ որևէ քաղաքացու այս իմաստով հարց ուղելն անիմաստ է՝ բոլոր հարցերը դատարաններին զանգող ու հրապարակավ դրա քաղաքական պատասխանատվությունը ստանձնող, դատարանները շրջափակող, դատավորներին ֆեյսբուքյան տիրույթում, ԱԺ ամբիոնից, ընդհուպ վարչապետի հարցազրույցներով ստորացվող ու բռնաբարվող իշխանությանը։

Վերջապես եթե որևէ մեկը Քոչարյանի աջակիցների՝ Դանիբեկյանի նկատմամբ վարքագիծը քննադատում է, ապա հորդորս՝ ձեր քննադատության միակ հասցեատերը իշխանությունն է՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ քննադատեք վնգստալու հրահանգ իջեցնողին, ոչ թե էդ վնգստոցից տուժած քաղաքացուն՝ հարգում են դատարանին անկախ և ոչ վնգստացող։

Ավելին՝ ԲԴԽ ֊ ի նախագահ Ռ. Վարդազարյանը չէր դատապարտել վարչապետ Փաշինյանի՝ վնգստացող դատավորների մասին ձևակերպումը։

Նման պայմաններում ամբողջապես անհասկանալի է՝ եթե ԲԴԽ ֊ ն անաչառ, իր իրավունքների ու լիազորությունների սահմաններում գործող մարմին է, ապա ինչու՞ է գործում երկակի ստանդարտներով՝《վնգստացող դատավորներ》ձևակերպումը վարչապետին արտոնվա՞ծ է, մնացյալին՝ ո՞չ, Քոչարյանի նկատմամբ իշխանությանը ոչ հաճո որոշում կայացրած դատարանի նկատմամբ իշխանաֆեյքային բիրտ ճնշումը թույլատրելի՞ է, պրոիշխանական որոշման դեպքում՝ ո՞չ։

Հերթական անգամ փաստվեց՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սանձազերծված արդարադատություն կոչված իրավախայտառակությունը դուրս է իրավական պրոցեսի տրամաբանությունից ու ամբողջապես քաղաքական հետապնդում է, Քոչարյանը՝ քաղբանտարկյալ։

Հ.Գ. Ամեն դատավոր արդարադատություն իրականացնելիս պետք է գործի անկախ՝ ենթարկվելով բացառապես օրենքին. Դատավորը չի՛ վնգստում»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ