01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քրեականացնել «նիսիա» խաղադրույք կատարելը․ պատգամավորի մտքի փայլատակումը

ԱԺ փորձագետ Ինեսսա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օր օրի ավելի եմ համոզվում, որ ԱԺ փորձագետին աշխատանքի վնասակարության համար անվճար կաթ պետքա տրվի…

Երեկվանը դեռ չմարսած, էսօր 2-րդ «դոզան» ստացա… պատգամավորներից մեկը վիճակախաղերի մասին օրենքում առաջարկում է լրացում կատարել … տառացի մեջբերում առաջարկից՝

«Քրեականացնել պարտքով (ՆԻՍԻԱ) խաղադրույք ընդունելը՝ սահմանելով վարչական տուգանք 000.000 դրամի չափով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: Պարտքով խաղադրույք կատարել համարվում է նաև հեռախոսազանգով խաղադրույք կատարելը, և «ԴՈւ ԽԱՂԱԴՐՈւՅՔԸ ԸՆԴՈւՆԻ 5 ՐՈՊԵԻՑ ԿԲԵՐԵՄ» արտահայտությունը»:

Եվ սա կատակ չի, թաքնված տեսախցիկ չի… սա լուրջ օրենսդիր աշխատանքա, որի վերաբերյալ փորձագետը պետքա եզրակացություն տա…

Հ.Գ. Ասածս ինչ ա … շուտով զանգելուց չասեք 5 րոպեից կբերեմ, ասեք 4 րոպեից, 6 րոպեից, բայց ոչ երբեք 5 րոպեից… թե չէ կստացվի «Ինչի համար ես նստած?» «Դու խաղադրույքը ընդունի 5 րոպեից կբերեմ» արտահայտության համար…»

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ