11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հելել էր, ժամացույց էր բաժանում՝ իրա նկարն էլ վրեն, հեսա գնամ, ժամացույցն էլ ջարդեմ. ցուցարար կինը՝ Փաշինյանին

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Սանիթեք» ընկերության աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, վերջինս ուշաթափվեց: Կնոջն առաջին բուժօգնություն ցույց տրվեց, որից հետո մնացած ցուցարարները սկսեցին պահանջել վարչապետից իջնել և լսել իրենց:

«Ընդամենը պետք է վարչապետն իջնի: Ինքը մոռացավ, որ մենք մի քանի ամիս ստեղ իրա համար «դուխով» երգն էինք երգում», – բողոքեց ցուցարարներից մեկը:

Մյուսն էլ ավելացրեց.

«Հելել էր ժամացույց էր բաժանում իրա նկարն էլ վրեն, հեսա գնամ, ժամացույցն էլ ջարդեմ»:

Հիշեցնենք, որ այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները՝ պահանջելով վճարել օգոստոս ամսվա աշխատավարձը, որը կազմում է 132 մլն դրամ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ