27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ինձ համարում եմ Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, Տեր-Պետրոսյանի հետևորդ. ինչ պատահեց Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը վերջերս 1996 թվից հետո բոլոր նախագահությունների մասին օգտագործել էր «Չարիք» բառը։ Քանի որ մինչև 1998 թվի փետրվարը Հայաստանի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հարկ եմ համարում հրապարակել Հայաստանի վարչապետի տարբեր տարիներին գրված մտքերը առաջին Նախագահի մասին։ Սա անում եմ, որպեսզի մարդիկ իմանան (կամ հիշեն), թե նախկինում ինչ կարծիքի է եղել վարչապետը առաջին նախագահի մասին։ […]

Թուրք ՏՏ մասնագետը բացահայտել է Twitter-ի 17 մլն օգտատիրոջ հեռախոսահամարները, նրանց թվում կան հայ պաշտոնյաներ

Թուրքական «Karar» լրատվական կայքը հայտնել է, որ ՏՏ անվտանգության հարցերով թուրք փորձագետ,  «Beyaz Takım» ընկերության ՏՏ բաժնի ղեկավար Իբրահիմ Բալիչը բացահայտել է Twitter-ի 17 միլիոն օգտատիրոջ հեռախոսահամարները, տեղեկացնում է Regionmonitor.com-ը: Ըստ կայքի պնդումների, այդ օգտատերերի շարքում են Հայաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իրանի, Թուրքմենստանի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ: Ըստ կայքի՝ Բալիչը այդ տվյալներին […]

Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այս անգամ էլ համարեց, որ իրեն «հարմար» չի իր սահմանադրական առաքելությունը կատարելը. Արփինե Հովհաննիսյան

Փաստորեն նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այս անգամ էլ համարեց, որ իրեն «հարմար» չի իր սահմանադրական առաքելությունը կատարելը։ Ավելի հարմար է վարչապետին կից նախագահի գրասենյակի ղեկավար աշխատելը։ Ավելի հարմար է Սանտա Կլաուսի իր դերին համահունչ Նիկոլին ու իշխանություններին ամանորյա նվեր մատուցելը։ Ավելի հարմար է այստեղ այնտեղ ելույթ ունենալիս երազի երկիր ունենալու ու էլի չգիտեմ ինչ բաների […]

Գալիք տոների կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Գալիք տոների կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում», – նշված է ուղերձում։ Ինչպես տեղեկացնում է նախկին նախագահի կայքը, շնորհավորելով Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան […]

Մահացած զինծառայողի հարազատները փակեցին Տիգրան Մեծ պողոտան

Երդվում եմ էսքան ժողովրդի մոտ, եթե Նիկոլ Փաշինյանը հիմա չիջնի, մեր հարցերին չպատասխպանի, վաղը այս ժամին թոռանս դիակը կհանեմ, կբերեմ, կդնեմ կառավարության շենքի առջև, լրագրողների հետ զրույցում ասաց բանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի պապը։ Փաստաբան Հայարփի Սարգսյանն իր հերթին տեղեկացրեց, որ երեկ են ստացել դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ «Դիրքում, […]

Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց ավելացնել հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը: Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նոր կարգավորմամբ առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից […]

Սահմանադրության երաշխավորը տապալեց Սահմանադրական կարգը

Սահմանադրության երաշխավորը տապալեց Սահմանադրական կարգը։ Ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը կնքել է իր դատավճիռը, ստորագրելով Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու մասին օրենքը։ Իրինա Դանիելյան  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի