Վլադիմիր Պուտինը ներում է շատ բան, բացի մեկից /տեսանյութ/
Լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում որեւէ կերպ չի սահմանափակվում»,– հայտարարում էր Նիկոլ Փաշինյանն այն պահին, երբ դատարանում էր հայտնվել «5–րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին բերիական ոճով կալանավորելու հարցը։ Հայտարարվում էր այն ժամանակ, երբ դրանից մեկ օր առաջ հարձակման էին ենթարկվել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը։ Հայտարարվում էր այն դեպքում, երբ իշխանությունների անթաքույց խրախուսմամբ խունվեյբինական արշավ էր կազմակերպվել […]
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային պատկերասրահում լրատվամիջոցներն հրավիրվել էին տոնական ընդունելության, սա ավանդական ընդունելություն է, բայց առաջին անգամն էր, երբ այդ ընդունելության ժամանակ վարչապետն ինքնահավանությամբ, ինքնագոհության ժպիտը դեմքին հայտարարում է, թե իր պաշտոնավարման ընթացքում մամուլն ավելի ազատ է, քան երբևէ։ Մինչդեռ, ճիշտ նույն օրը, գրեթե նույն ժամերին, անհեթեթ […]
Անգամ այս նախատոնական օրերին բարությունն ու հանդուրժողականությունը չեն համակում մեր հասարակությանը՝ ատելության, չարության, միմյանց հայհոյելու եւ վիրավորելու չափաքանակն այլեւս անտանելի է դարձել։ Բայց հատկապես անտանելի է այն, որ ատելությունից բողոքում են հենց իրենք՝ ատելություն ու չարություն տարածողները։ Գուցե մարդիկ չե՞ն գիտակցում, թե ինչ է նշանակում ատելության խոսքը։ Առավել տարօրինակ է, որ դա չի գիտակցում երկրի […]
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավարտվում է 2019թ-ի քաղաքական տարին։ Իշխանությունն ու ընդդիմությունն ամփոփում են արած և չարած գործերը։ Բնական է,իշխանությունը փորձում է ներկայացնել իր «ձեռքբերումները»,իսկ ընդդիմությունը՝ քննադատել իշխանություններին բացթողումների համար։ Բայց արի ու տես կան իշխանության ներսի և «ընդդիմադիր» սազանդարներ, որոնց գործը ՀՀԿ-ին քննադատելն է։ Ով ինչից խոսի,սրանք խոսում են,թե […]
Սերժ Սարգսյանի և Գևորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից: Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախկինների դեմ քրեական գործեր հարուցելու և դրանք ավարտին հասցնելու շռայլ խոստումներ է տվել Փաշինյանին, սակայն շատ դատախազներ կա՛մ հրաժարվում են այդ գործերը քննելուց, կա՛մ պահանջում են, որ ղեկավարներն իրենց գրավոր հանձնարարականներ տան: Բացի խնդրի բարոյական […]
Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլեւս հնարավոր չէ՝ ժամանակն անցել է: Ես այլեւս երբեք տիեզերագնաց չեմ դառնա: «Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» այլեւս երբեք իրենց «խորհրդային» հզորություններով չեն աշխատի: Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում փաստացի նվիրած տնտեսական միավորները երբեք հնարավոր չի լինի հետ վերցնել [հնարավոր է միայն աստղաբաշխական գումարներով գնել]: Ճիշտ նույն ձեւով Երեւանում երբեք […]
Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային պատկերասրահում լրատվամիջոցներին հրավիրել էր տոնական ընդունելության, որ փաստի՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբեւէ։ Թեեւ խոստովանեց նաեւ, որ լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են առաջացնում իր կառավարության համար, եւ այսօրվա լրագրողներն ու խմբագիրներն ավելի լավն են, քան ինքն էր ժամանակին, բայց չխոստովանեց, որ այսօր՝ իր վարչապետության օրոք, մամուլն ամենաշատն […]
Անսպասելի չէ՞ր նման ընդլայնված կազմով հայկական երկու պետությունների անվտանգության խորհուրդների նիստը. ինչ-որ խնդի՞ր կար՝ հարցրինք նիստին մասնակցած մեր աղբյուրին։ «Անվտանգության ապահովման խնդիրներ միշտ կան, նիստը վաղուց էր պլանավորված, ընդ որում՝ ընդլայնված էլ չէր, որովհետեւ երկու երկրների ԱԱԽ ընդհանուր կազմերն էին մասնակցում։ Քննարկման ենթակա ռազմավարական, ստրատեգիական հարցեր եւս կային, մասնավորապես՝ հարավային ուղղություն ճանապարհի խնդիրը, որի մեկնարկն […]
Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից: Հիշեցնենք, որ գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: Քննչական կոմիտեից հայտնել են, […]





























