17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արսեն Թորոսյանի որոշման պատճառով Մարալիկում ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը

Արդեն 1 ժամից ավելի է՝  լարված ու իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվոով բնակիչներ, ովքեր դեռ ԽՍՀՄ տարիներից բուժօգնություն ստանալու նպատակով օգտվել են ծննդատնից ու բժշկական կենտրոնից, փակել են ճանապարհը և պահաջնում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ վերջնականապես լուծի ծննդատան ու հիվանդանոցի խնդիրը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցկներն ասում էին. «Առողջապահության նախարարության Երևանի իրենց տաքուկ կաբինետներում նստած ինչ գիտեն, թե ինչ է կատարվում մեզ մոտ: Որ մի «հանճարեղի» մտքով է անցել, որ ծննդատունն ու հիվանդանոցը լուծարեն: Այ խելոքներ, հետո էլ ասում եք, աշխատատեղեր ենք ավելացնում: Դուք ոչ թե ավելացնում, այլ աշխատող բժշկի, բուժքրոջ ողնաշարն եք կոտրում: Մենք պահանջում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անձամբ միջամտի ու այս խնդիրը լուծի: Հասկանում ենք, որ դիմում ենք ծայրահեղ քայլի, բայց հենց մենք էինք նաև միացել ժողովրդի այն զանգվածին, ովքեր փողոց փակելով իշխանության բերին Ն. Փաշինյանին ու նրա թիմին ու, ցավոք, հիմա նրա թիմի որոշ անդամներ ցավ են պատճառում ու պրոբլեմներ ստեղծում մեզ համար: Ճանապարհը փակած ենք պահելու այնքան ժամանակ, մինչև մեր խնդրին միջամտի վարչապետը»:

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ, ովքեր բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն: Ակցիայի վայր է ժամանել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ում ակցիայի մասնակիցները խնդրում են, որպեսզի դեպքի վայր հրավիրի առողջպահության նախարար Արսեն Թորոսյանին, ով իր սեփական աչքով տեսնի, որ ծննդատունն ու հիվանդանոցը բարվոք վիճակում են և այն փակելու որոշումը սխալ է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 3-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզում: Մարալիկի առողջության կենտրոնում տեղակայված Մարալիկի ծննդատան 100-ից ավելի աշխատակիցներ, ինչպես նաև նրանց միացած մեծ թվով ծննդկաններ ու մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում էին, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքի իրենց խնդրանքին: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «Այսօր առավոտյան ծննդատան տնօրեն Վռամ Մելիքյանը մեզ ամանորյա նվեր մատուցեց՝ ասելով, թե կառավարությունը որոշել է, որ ծննդատունը պետք է փակվի ու այսուհետ ծննդկանները պետք է օգտվեն Գյումրիի բժշկական կենտրոնի ծննդատնից: Նման անհեթեթ անակնկալ մենք չէինք սպասում: Էս ծննդատունը դեռ սովետական տարիներից է գործել ու ամեն տարի 100-150 ծնունդ է ընդունում: Ծննդատունը սպասարկում է 17 գյուղ և կան գյուղեր, որտեղից Գյումրի գնալու համար պետք է կտրեն ու անցնեն 20-40 կիլոմետր: Հետաքրքիր է տնօրենը հայտնել է իրավասու մարմիններին, որ այս ծննդատունը մի քանի սերունդների կյանք է պարգևել: Մենք վստահ ենք, որ եթե վարչապետ Ն. Փաշինյանին ճիշտ տեղեկություններ տան ու հայտնեն, որ այս գյուղերի համար, մանավանդ՝ ձմռան ամիսներին, դժվար է ճանապարհների մերկասառույցների պատճառով ծննդկաններին հասցնել Գյումրի ու լուծարելու արդյունքում մարդիկ գործազուրկ են լինելու, հաստատ ավելի խելամիտ լուծում կգտնի: Թե չէ Շիրակի մարզը մի մաքսակետով առաջ չի գնա: Այս պահին էլ ծննդատանը մի քանի ծննդկան կա, ովքեր սպասում են իրենց բալիկների լույս աշխարհ գալուն: Կրկին խնդրում ենք վարչապետին, որ միջամտի այս հարցին»:

Գյուղերի բնակիչները նաև ասում էին. «Մենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունենք: Մեր բնակչության մեծամասնությունը սոցիալապես անապահով է ու ծննդատունը Գյումրի տեղափոխելը լրացուցիչ հարված է լինելու մեր գրպանին: Ստիպված ենք լինելու կրկնապատիկ, եռապատիկ գումարով հասնել Գյումրի, բավական երկար ժամանակ ծախսել, գնալ, հերթերի մեջ կորել, մինչդեռ Մարալիկի ծննդատանը նման խնդիրների երբեք չենք բախվել: Ավելին, ունենք մայրեր, որոնք իրենց բալիկներին այստեղ լույս աշխարհ են բերել գիշերը 2-ին, 3-ին, կապ չունի, որ ժամին, այստեղ բժիշկները միշտ սրտացավ են ու պատրաստ են օրվա ցանկացած ժամի մեր կանանց կողքին լինել»: 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ