27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանություն, որ տառապում է ակնհայտ փաստերը մանիպուլացնելու եւ ցանկալին իրականության տեղ հրամցնելու մոլուցքով

«Իմ Քայլը» խմբակցությունն այսօր ամփոփում էր անցնող տարին, ասուլիս էին հրավիրել, Լիլիթ Մակունցը հավաքել-բերել էր մշտական հանձնաժողովների նախագահներին ու փոխնախագահներին, որպեսզի պատմեին, թե տարվա ընթացքում քանի նիստ են արել, ուր են գնացել, ում են ընդունել։ «Իմ Քայլի» պատգամավորներն էլ այնքան հանդիսավոր էին ներկայացնում այդ ամենը, ասես իրենք Հռոմի պապն են ու ցանկացած քայլ արժանի է […]

Արմեն Թավադյանի նկատմամբ քրգործի հարուցումը նման է քաղաքական հաշվեհարդարի. Հայտարարություն

«5-րդ ալիք»-ի լրագրողական թիմը հայտարարություն է տարածել՝ հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման մասին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հայաստանում քաղաքական հետապնդումների այս շրջանում գործարարի նկատմամբ քրեական գործի հարուցումը շատ նման է քաղաքական հաշվեհարդարի նրա անձնական կապերի համար: Սա նաև «5-րդ ալիքի» վրա հոգեբանական և ֆինանսական ճնշման ամենախայտառակ օրինակն է, որը տեղավորվում է ազատ լրատվամիջոցների դեմ […]

Ճանաչելով ՍԴ դատավորներին, վստահ եմ, որ ոչ մեկ չի ընդունի իշխանության արված անպարկեշտ առաջարկը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։ Դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։ Երեկ մամուլը գրել էր, ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանում:    «Այս օրենքը կարելի է պիտակավորել որպես պետականորեն տրվող կաշառք», այս մասին այսօր ասաց Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ դատավորների […]

Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ, իսկ մեղադրանքը որևէ բան չի փոխի իմ կյանքում. Թովմասյան

Մեղադրանք առաջադրելը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կյանքում ոչինչ չի փոխել ու չի փոխելու։ Նա այս մասին ասաց Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում։ Երեկ հայտնի էր դարձել, որ Թովմասյանը կհարցաքննվի Հատուկ քննչական ծառայությունում։ Այժմ ՍԴ–ի բակում են հավաքվել Թովմասյանի աջակիցները։ «Քննիչն ասաց, որ իր կյանքում նման մեղադրյալ չի տեսել, որն այսպիսի տրամադրություն ունենա։ Ինձ […]

ՍԴ-ն մնաց իր սահմանադրական գործառույթների բարձունքում, իսկ Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հիշում եք չէ, երբ Հրայր Թովմասյանի դուստրերին հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության, ասել եմ, որ եթե ՍԴ-ն չկատարեց Նիկոլի հրահանգներն ու շարունակեց ծառայել ոչ թե վարչակարգին, այլ Հայրենիքին, Հրայրին մեղադրանք են առաջադրելու որեւէ շինծու գործով եւ հնարավոր է անգամ ձերբակալեն: ՍԴ-ն մնաց իր սահմանադրական գործառույթների բարձունքում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում […]

Արմեն Թավադյանը ևս տեղափոխվեց Երևան ֊ Կենտրոն ՔԿՀ

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրել է․ «Արմեն Թավադյանը ևս տեղափոխվեց Երևան ֊ Կենտրոն ՔԿՀ։ Ակնհայտ է քայլիշխանության վախը, երբ մեկ տարի է ապօրինի կալանավորված է Երկրորդ Նախագահն, այժմ էլ նույն ապօրինությամբ ազատությունից զրկվեց նրա պայքարի առաջամարտիկներից մեկը, մինչդեռ վերջիններս մշտապես պայքարել են հանուն Հայոց Պետականության, այժմ էլ պայքարն ունի նույն բովանդակությունը, ուրեմն ստացվում է՝ նորօրյա իշխանությունը […]

Իշխանությունների մոտ շոկ է առաջացել, երբ նրանք հասկացել են, որ ՍԴ դատավորները չեն սկսի կատարել իրենց պահանջները. Դավիթ Հարությունյան

Շարունակվում է ակցիան ՍԴ-ի բակում՝ ի աջակցություն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի: Հիշեցնենք,  առավոտյան Հատուկ քննչական ծառայությունը քննելու է հրավիրել ՍԴ նախագահին։ Այս պահին ՍԴ բակում են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։ ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ իշխանությունների մոտ շոկ է առաջացել, երբ նրանք հասկացել են, որ ՍԴ դատավորները չեն […]

Արմեն Սարգսյանը կանաչ լույս վառեց բռնաճնշումների համար. Հրանտ Մելիք-Շահնազարյանը` ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու օրենքը ստորագրելու մասին

ՍԴ բակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին աջակցող քաղաքացիների թվում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ անցնող տարվա ընթացքում բոլորն ականատես եղան, թե իշխանության կողմից որքան հարձակումներ եղան Սահմանադրական դատարանի վրա: «Կային գործընթացներ, որոնք հանգիստ կարող ենք բնութագրել որպես քաղաքական բռնաճնշումներ, որին ենթարկվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Երեկվանից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թեթև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի