Հորդորում ենք Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները. ՍԴ դատավորներ
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործին: Հայտարարության մեջ ասված է. « «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և […]





































