Ինչպես ասվում է «Մաուգլիում»` славной вам охоты.Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես ասվում է «Մաուգլիում»` славной вам охоты
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները պարզելու համար»: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին ուղղված Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան ահա այսպիսի պատասխան են տվել ԱԱԾ-ից:
Փաստորեն, չի բացառվում, որ առաջիկայում հրապարակվեն այն շրջանակները, որոնք համագործակցում են սատանայի հետ:
Քանի որ թեման, պարզվեց, հումոր չի և ըստ այդմ`խիստ ակտուալ է, խորհուրդ եմ տալիս սատանա փնտրող կառույցներին, թեմային խորքային տիրապետելու և սատանաներին ու վհուկներին ճիշտ ու թիրախավորված բացահայտելու համար, ուսումնասիրել կաթոլիկ ինկվիզիտոր Հենրիխ Քրամերի` «Վհուկների մուրճը» աշխատությունը, գրված լատիներենով` 1486 թվականին:
Գիրքը այսօր էլ իր արդիականությունը չի կորցրել և հրաշալի ուսումնական ձեռնարկ է սատանաների և վհուկների որսի համար:
Եվ ինչպես ասվում է «Մաուգլիում»` Славной вам охоты»