27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամանորը յուրօրինակ սահմանագիծ է հնի և նորի, անցյալի և ապագայի միջև. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորի առիթով։ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Ամանորի տոնական այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ: Ամանորը ժամանակի յուրօրինակ սահմանագիծ է հնի և նորի, անցյալի և ապագայի միջև և առիթ՝ գնահատելու անցած ուղին, արարված լավն […]

Սրճարանի գրեթե բոլոր սեղանները զբաղված էին. 90 տոկոսը կամ խոպանչի էր, կամ իշխանությունը զավթած քայլարաստները

Սրճարանի գրեթե բոլոր սեղանները զբաղված էին. 90 տոկոսը կամ խոպանչի էր, կամ իշխանությունը զավթած քայլարաստները: Մի կես ժամ քայլեցի փոքր կենտրոնում, մարդ չտեսա, ում էլ տեսա ասում էին, չկա կաղին, մանդարին … սենց Նոր տարին: Շնորհակալ եմ՝ սիրելի խոպանչիներ, Նիկոլը սիրում է բոլորիդ:))) Արթուր Թովմասյան 

Մտա թեյարան՝ թեյելու ու ինչ պարզվեց. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մտա թեյարան՝ թեյելու ու ինչ պարզվեց. հայրենակիցներիցս տասնյակ հազարավորները մեկնում են Վրաստան՝ Նոր տարի նշելու, մի մասն էլ շեֆական թելադրանք է ստացել «կամավոր-պարտադիր» հիմունքներով կեսգիշերին հրապարակում բրդուճ ուտելու եւ ունկնդրելու «առաջնորդի» ելույթը: Շնորհավոր Նոր տարի, ժողովուրդ ջան»: Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Մտել եմ […]

Մերժել է պետք հասարակությունը բաժանելու բոլոր փորձերն ու միտումները․ Արթուր Վանեցյանի ուղերձը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է գալիք Ամանորը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, քույրե՛ր և եղբայրնե՛ր Ժամեր անց դիմավորելու ենք 2020 թվականը։ Շնորհավո՛ր Ամանոր։ Մեր հասարակության բոլոր անդամները, ընտանիքները, բոլորս՝ մեծ ու փոքր, արժանի ենք պարզ մարդկային երջանկության։ Հանրային ներքին համերաշխության պայմաններում չկա որևէ արտաքին ուժ կամ թշնամի, որ ի վիճակի լինի սպառնալ մեր պետությանը, մեր ժողովրդի, […]

Մեր բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ. Արտակ Դավթյանն ուղերձ է հղել

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առիթով: «Հարգելի´ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: 2019 թվականն էական նշանակություն ուներ Զինված ուժերի համար: Տարին հագեցած էր փոքր և մեծ ձեռքբերումներով: 2019 թվականի ընթացքում Զինված ուժերի […]

«Նիկոլին լավ եմ հասկանում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակից՝հրապարակ Հավատացեք՝ Նիկոլին լավ եմ հասկանում, նա հրապարակի ծնունդ է, հրապարակով իշխանությունը վերցրած եւ դա է պատճառներից մեկը, որ նրան հրապարակը ձգում է։ Նա ամեն ինչ անում է հրապարակի համար, ինքը ուժ է փնտրում հրապարակում։Սա է պատճառը, որ այսօր դարձյալ ընկել է դռնեդուռ, Կողբ […]

Մենք բանակ ենք, որի սպառազինությունը դառնում է առավել ժամանակակից և առավել մահաբեր. Դավիթ Տոնոյան

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ամանորյա ուղերձ է հղել։ Դրանում ասված է.  «Անցնող 2019 թվականը հայոց բանակի համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով՝ սկսած նորագույն զինատեսակներով համալրումից, վերջացրած հաղթանակած բանակի զինծառայողներին արժանավայել սննդի մատակարարման նոր համակարգի ներդրմամբ։ Ձեռքբերումները կարելի է երկար թվարկել։ Բայց ինձ համար` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, մեր ամենամեծ նվաճումը բոլորիս ընկալումներում […]

Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանի զորամասում ծանոթանում է նոր սննդակարգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում ծանոթանում է զինծառայողների նոր սննդակարգին: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում: «Մենք այժմ Նոյեմբերյանի զորամասում ենք: Այստեղ երեկվանից գործում է սննդի նոր կարգը»,- ասաց վարչապետը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորամաս է այցելել իր տիկին Աննա Հակոբյանի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի