«Թող աշխարհի բոլոր հայհոյանքները ձեզ օրոր ասեն». Մարգարիտ Եսայանը՝ իշխանությանը
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Թող աշխարհի բոլոր հայհոյանքները ձեզ օրոր ասեն».․․
Ինչ լավ խառնվել եք իրար, մի «քայլած» պատգամավոր մեկ ուրիշ «քայլածի» վիրավորել է, հորդորելով ամուսնանալ, աշխարհը իրար է անցել, մեկը ուզում է էթիկայի հանձնաժողով ստեղծել, մյուսն առաջարկում է խարույկի վրա այրել, երրորդը հայտարարում է , որ անընդունելի է կնոջը այդպես վիրավորել, հարյուրերոդը՝ կոչ է անում զուսպ լինել եւ այսպես շարունակ։ Որպեսզի տարընթերցման առիթ չլինի,վատ հասկացողների համար հենց սկզբից ասեմ՝ ես՝ Մարգարիտ Եսայանս, խստորեն եւ մինչեւ վերջ դատապարտում եմ այդ կարգի վիրավորական խոսքերը։
Միշտ եմ դատապարտել, նաեւ այն օրերին, երբ մեր խմբակցությունից մեկը վիրավորում էր այլոց, հիշողները հաստատ հիշում են, չհիշողների հերն էլ անիծած։Սա էլ գրում եմ, որ որոշ ֆեյքեր չակտիվանան եւ բերանները ծամածռելով չասեն․«Բա ձեր ժամանակ» եւ այլն։ Առհասարակ մարդը պիտի հարգի մարդուն, պատգամավորը՝ պատգամավորին եւ բոլորին, վարորդը՝ վարորդին եւ՝ բոլորին, չկա եւ չի կարող լինել երկրորդ կարծիք։ Այս կետը պա՞րզ շարադրեցի․․։
Օքեյ, դե առաջ գնանք, սիրելի մարդիկ, լյուդի, մարդուկներ եւ չիլավեկներ, քայլածներ եւ վազածներ, սողացողներ եւ թռչողներ, լավեր եւ վատեր, սեւեր եւ սպիտակներ, մի խոսքով՝ բոլորդ, մի պարզ հարց ունեմ , շատ պարզ, առանց հետին մտքի՝ իսկ ո՞ւր էիք դուք , կամ, ցայսօր՝ ո՞ւր եք դուք , երբ ինձ , իմ գործընկերուհիներին, Շուշանին, Արփինեին, Կարինեին, մյուսներին կրակի վրա դրած ողջ-ողջ այրում էին, հայհոյում, իրենց սեռական օրգանների ցուցադրությամբ, իրենց գեղցիությամբ, տգիտությամբ, ատելությամբ, գռեհիկությամբ եւ՝ այսպես շարունակ, ո՞ւր էիք։
Մենակ չասեք, թե դուք հանրապետական էիք, եւ արժանի էիք դրան, չասեք, քանի որ կուսակցական անդամությունը ձեր բոլորի գլխովն է գալու, եւ ոչ մի կապ չունի էս կարգի սոդոմ-գոմորի մեջ, թե ով ինչ կուսակցության անդամ է, ձեր նմաններից շատերը, ղուրբան լինեն շատ նորմալ, կիրթ եւ ճիշտ հանրապետականների։ Սա էլ՝ այսպես, թող մնա, որ որեւէ ֆեյքի մտքով չանցնի վայրահաչել։
Երբ ես անձամբ սոցցանցերում կոչ արեցի Նիկոլին, հրապարակային իր ելույթում հայտարարել, որ չի կարելի կնոջը, մարդուն, /էլ չեմ ասում՝ պատգամավոր կնոջը/ հայհոյել, հանձնարարել զազրելի բաներ գրել նրանց հասցեին, եղկելի բերանները բացած թքել ու մրել, եւ նա չարեց ոչ մի քայլ։ Ընդհակառակը՝ էլ ավելի թափով վերսկսվեցին այդ վիրավորական հարձակումները, ավելի զազրելի եւ գռեհիկ, խուլիգանից ավելի խուլիգանական ձեւերով եւ բառապաշարով։
Ո՞ւր էիք, ուրա՞խ էիք, որ վերջապես եկել է մեկը, ով ձեզ լրիվ իրավունք է՝տվել ինքնադրսեւորվելու, խուժանի պես, հա, չժխտեք, ուրախ էիք եւ ձեր արած «հեղափոխությունը» նույնպես խուժանի պես արեցիք, մինչ այսօր դեռ կան ձեր նմանները, որ ֆեյքային իրենց դիմակների տակ հայհոյում են եւ վիրավորում․․
Ուրեմն, ասած ինչ է՝ այն ժամանակ ինքս անձամբ շոկի մեջ էի, այո, պատկերացրեք, մեր մեջ կային նաեւ միամիտներ եււ ազնիվներ, որոնց համար եղածը մահից էլ վատ էր։ Չէի ուզում հավատալ, որ իմ երկրում, իմ Հայաստանում կարող են լինել այսքան կեղտոտ բերան տատիկներ, այսքան զզվելի բառապաշարով, լցրած շրթունքներով, արհեստածին տիկնիկներ, չէի ուզում հավատալ, որ «քայլողները» հանուն իրենց նպատակի կանցնեն մարդկային հարաբերությունների, ՄԱՐԴՈՒ վրայով, չէի ուզում հավատալ․․․
Միամիտ էի, թերեւս, բայց այսօր արդեն ինձ համար պարզ է՝ դրանք հատուկ տեխնոլոգիաներ էին, որ կիրառվեցին մեր երկրում, դրանք հատուկ սխեմաներ էին, որ ներդրվել էին վաղուց եւ աստիճանաբար հասցրին իրենց տրամաբանական ավարտին եւ, այո, չեմ զարմանա, որ այս տեխնոլոգիաների շնորհիվ, դրանց գործադրմամբ, մի օր կարթանանք եւ կտեսնենք, որ մարդակերությունը այնքան էլ վատ բան չէ, որ, այո, մարդը կարող է մարդ ուտել, հում-հում եւ օրենքը նրանց չի խանգարի, քանզի առաջին քրիստոնեական երկիրը իր արժեհամակարգով, իր ամուր սյուներով՝ եկեղեցի, ընտանիք, մեծի, կնոջ նկատմամբ հարգանք եւ պատկառանք, խանգարում է աշխարհի որոշ հզորների եւ նրանք են դրել այս ստավկան, այս խաղադրույքը՝ կարո՞ղ են էս սուրբ երկրի հերն անեիծել, թե ոչ։ Պարզվեց, կարող են․․Ուրեմն, կեցցեն հայհոյող կանայք եւ փողոցներում թքող տղամարդիկ, կեցցեն նիկոլները եւ նրանց ֆեյքերը, կեցցեն իրենց թոռնիկների նկարներով լրբի պես հռհռացող կնիկները․․։
Կեցցե այն կյանքը, որ հիմա ապրում եք, վայելեք ․․.Եվ չսթափվեք, մեղք եք, թող ձեզ թվա, թե դուք ձեզնից ինչ-որ բան եք ներկայացնում, հանկարծ չարթանանք այս քնից, ննջենք, ննջենք ձեր զոմբիացած մահիճներում եւ թող աշխարհի բոլոր հայհոյանքները ձեզ օրոր ասեն․․․»: