28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարզապես պետության ղեկավարին ոչ սազական հայտարարություն էր, եթե հասցեական խոսեր՝ հաստատ կլինեին դատական հայցեր իր դեմ. Արմինե Օհանյան

«Շատ դժվար է կոռեկտության սահմաններում պատասխանել նման հայտարարությանը, որովհետև սա այն դեպքն է, որ ասում են՝ «սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում»: Մենք գիտենք, որ տարիներ շարունակ «Հայկական Ժամանակն» է եղել այս երկրի առաջատար լրատվամիջոցներից մեկը, եթե չեմ սխալվում՝ երկար տարիներ անվերադարձ պայմանագիր է ունեցել  «Պրեսս Ստենդ» կազմակերպության հետ, որը կապվում էր հայտնի անձանց անվան […]

Փաշինյանի թերթը եզակիներից էր, որն աշխատում էր «առանց վազվրատի». Բենիամին Մաթևոսյան

Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  Ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ նախկինում լրագրողների, լրատվամիջոցների 99 տոկոսը փող էր ստանում իշխանությունից։ Ասեմ ավելին, ըտենց մի հատ թերթ կար, անվանումը սկսվում էր «Հ» տառով ու ավարտվում էր «այկական ժամանակ»-ով ու թերթը եզակիներից էր, որն աշխատում էր «առանց վազվրատի», այսինքն ամբողջ տպաքանակի համար թերթի սեփականատերը գումար ստանում […]

Էն «պրոֆեսիոնալ» Ազգային Ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում, Հայոց Ցցեղասպանության 105-րդ տարելիցն է. Աշոտյան

Էն «պրոֆեսիոնալ» Ազգային Ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է, Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։   «Հարցրեք նաև՝ ինչքա՞ն նոր պարգևավճար են ուզում, որ մի քիչ դրսի գործընկերների հետ աշխատեն: Որ մի քանի նամակ գրեն միջազգայիններին, մի քանի հարցազրույց փորձեն տալ արտերկրի մամուլին, մի քանի […]

Նիկոլ Փաշինյանը շատ դիպուկ նկարագրում էր իրեն, իր լրատվամիջոցն ու նախկին իշխանությունների հետ շանտաժի միջոցով իր աշխատաոճը. Սաթիկ Սեյրանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը երկու անգամ եմ լսել. առաջին անգամ ականջներիս չէի հավատում, երկրորդ անգամ՝ աչքերիս, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ խոսքերին՝ «Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ […]

Նորմալ է, երբ ուղիղ եթերից առաջ մարդ մազերն է ուղղում և նախապատրաստվում, խնդիրն այստեղ կոմպետենտ թիմ չունենալն է. Մարուքյան

Վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքը խայտառակ բաների բերց, ԱԺ-ում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Դրա հիմքով փորձել ձեռք առնել, դատապարտում ենք։ Կադրերի արտահոսքը բերում է մեզ մեր նախկին համոզմանը, որ կառավարությունը չունի այնքան կարողություններ, որ քաղաքացիների համար զգայուն ինֆորմացիան պահպանի։ Երբ «Լուսավոր Հայաստանը» հեռախոսով տեղորոշման օրենքի դեմ էր գնում, ասում էր՝ «դուք այդ […]

Նոր բացահայտումներ Շիրակի պետհամալսարանի թալանից. Գագիկ Համբարյան

ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառումով մանրամսներ է ներկայացրել Շիրակի պետական համալսարանի չարաշահումներից: «Նոր բացահայտումներ Շիրակի պետական համալսարանի թալանից. 1 միլիոն 400 հազար դրամ փաստաբանի վարձավճար: Նախապատրաստվելով ապրիլի 21-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվող Գագիկ Համբարյանն ընդդեմ Շիրակի պետհամալսարանի՝ “Տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցման պահանջի մասին” դատական նիստին` շատ հետաքրքիր նոր փաստեր եմ բացահայտել և […]

Ինչո՞ւ չենք կարողանում հասցնել իշխանություններին, որ այսպես պետություն ենք կորցնում․ Լիա Իվանյան. Panorama.am

Panorama.am-ը գրում է. Պատկերացնենք հիպոթետիկ իրավիճակ, իբր  Ալիևը Զանգեզուրում թեյ է խմում։ Եթե հասել է դրան, ուրեմն ի՞նչ պետք է արած լիներ դրանից առաջ․․․ այո՛, կբանտարկեր Ղարաբաղյան շարժման առաջնորդներին, հատկապես Ռոբերտ Քոչարյանին, ով տարիներ շարունակ վիժեցրել էր իր ու  իր սիրասուն հայրիկի հայատիրական պլանները։ Հիմա Ալիևը Զանգեզուրում թեյ չի խմում ու երբեք  էլ չի խմի, բայց […]

Անդրանիկ Քոչարյանի որդու առեղծվածային հիվանդությունը․ Politik.am

Politik.am-ը գրում է. Օրերս մենք գրել էինք, որ Անդրանիկ Քոչարյանի ավագ որդին՝ Լևոն Քոչարյանը մի քանի անգամ Հայաստանից գնացել է Վրաստան և այնտեղ մասնակցել հակառուսական բողոքի ակցիաների։ Տարբեր Սոցիալական ցանցերում արդեն տարածվել են լուսանկարներ, որոնցում պատկերված է Լևոն Քոչարյանը։ Փաստորեն Անդրանիկ Քոչարյանն ու իր ընտանիքի անդմաները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի նոր իշխանությունների համար։ Ու հիմա […]

«Բավ է ձեր ձախողումները նախկին իշխանությունների վրա բարդեք». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի LIVE- ի մեխերը. . Ամեն ինչ լավ է. . Բոլոր նրանք, ովքեր կասեն դա այդպես չի` թափթփուկ են. . Բոլոր այն զանգվածային լրատվական միջոցները, որոնք հանրությանը լրահոսը ներկայացնելուց նաև կլուսաբանեն ընդիմադիր տեսակետներ` վաճառված են և հանցագործ .Բոլոր նրանք, ովքեր չեն լինի իմ կամակատարնեը կվռնդվեն, […]

«Վիրտուալ հարթությունից տեղափոխվեք իրական կյանք». Արտակ Զաքարյանը՝ իշխանությանը

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «…Ասում են, որ տաղանդավոր դիլետանտներից վատ միայն անտաղանդ պրոֆեսիոնալներն են: Այսօր մեր քաղաքական դաշտում այս ասույթը սկսել է աչք ծակել, և ամենայն հավանականությամբ, դեռ որոշ ժամանակ տաղանդավոր դիլետանտներն ու անտաղանդ պրոֆեսիոնալները գործ անելու փոխարեն կշարունակեն ժխտել, մերժել, քննադատել, նախկինը սևացնել ու ինքնագոհ առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի