28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Էդքան սամասուդ անող տղա էիր՝ Մյունխենում Ալիևին սամասուդ անեիր, ոչ թե աշակերտի նման խելոք նստեիր»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

«Այն մարդը, որ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, երեկ ևս մեկ անգամ հաստատեց, որ իր խոսքը ոչ թե պետության ղեկավարի, ոչ թե քաղաքական գործչի, ոչ թե նույնիսկ նախկին լրագրողի, այլ քուչի խուժանի, փողոցային անորակ մակարդակի բառապաշար է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ […]

Իշխանությունը փակեց անցյալի էջը, իսկ ապագան դեռ անորոշ է. 168.am

168.am-ը գրում է. Կորոնավիրուսով իշխանությունները փակեցին անցյալի այն էջը, երբ ոսկե սարեր էին խոստանում հասարակությանը։ Այդ խոստումները, այսպես թե այնպես, չէին իրականանալու, բայց դրա համար հազիվ թե մեկ այլ, ավելի լավ պատճառաբանություն հնարավոր լիներ գտնել, քան կորոնավիրուսն է։ Դա պարզապես փրկություն էր կառավարության համար։ Հիմա արդեն չիրականացված խոստումների, նախատեսված բազմաթիվ ծրագրերի չկատարման ամբողջ պատասխանատվությունը կարելի է […]

Վարչապետը դրսևորում է իրավունքին և էթիկային հակասող վարքագիծ․ «Իրավական ուղի»

«Իրավական ուղի» ՀԿ-ն, որի համահիմնադիրներն են Ռուբեն մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը, հայտարարություն է տարածել, որում ասվում է․ Հայտարարությունում ասվում է. «Ապրիլի 19-ի ուղիղ եթերում Սահմանադրական դատարանի, ընդհանուր իրավասության դատարանի դատավորների, հանրային ծառայողների, լրագրողների ու քաղաքական ընդդիմախոսների մասին Կառավարության ղեկավարի արտահայտությունների կապակցությամբ հայտնում ենք մեր խորը մտահոգությունը: Հնչեցված մի շարք պնդումներ ու պիտակումներ թե՛ իրավաբանորեն եւ […]

Պերմանենտ հեղափոխությունների շղթայից դուրս գալը նրանց ուժերից վեր է․ «Հրապարակ»

«Վարչապետի յուրաքանչյուր լայվից ու եթերից հետո օրեր շարունակ հասարակությունը քննարկում է նրա ասածները։ Չենք կարող ժխտել, որ երկրի վարչապետն օրակարգ է թելադրում՝ ոճ, մշակույթ, լեզվամտածողություն։ Չի կարելի ասել, որ դրանք ուսանելի են կամ ականջահաճո։ Բայց իր եւ առհասարակ՝ իշխանական թիմի նպատակն այն չէ, որ բարձր մշակույթ սերմանեն, գեղեցիկ լեզվամտածողություն կամ առաջադեմ եւ հանրային շահից բխող […]

Փաշինյանը անհասցե մեղադրանքներ է հնչեցնում լրատվական դաշտի հասցեին․Մեդիա պաշտպան

«Մեդիա պաշտպանը» հայտնել է․Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ անհասցե մեղադրանքներ է հնչեցնում լրատվական դաշտի հասցեին։ Նա լրատվականներին և լրագրողներին մեղադրում է պատվերով և գումարով հոդվածներ գրելու մեջ։ Նման մեղադրանքները, բացի բարոյական հարվածից, նաեւ լրջորեն վնասում են ողջ մեդիա դաշտի պրոֆեսիոնալ վարկին եւ բիզնեսին, հայտարարել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ վարչապետին […]

Վարչապետի խոսնակը չգիտի՝ Rec-ն ինչ է. «Ժողովուրդ»

«ՀՀ վարչապետի տեսաուղերձից դուրս մնացած կադրերի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տեսանյութի տարածումից հետո՝ Հանրային հեռուստաընկերության աշխատողների հետ մասնավոր պարզաբանման ժամանակ, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ասել է, թե՝ ասել են՝ «ռեք ենք», ինքը չգիտի` դա ինչ է, եւ եթե ասեին՝ լայվ ենք, ապա կզգուշացներ վարչապետին: Սակայն մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում չցանկացավ […]

Երկու տարվա «նորեկները» պաշտոնական արարողակարգին չեն տիրապետում․ «Իրատես»

«Ինձ բնավ չի հետաքրքրում՝ ով է մեղավոր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազալու կամ գլուխ քորելու կադրերը հայտնվել են համացանցում: Մտահոգիչ երկու հանգամանք կա. երկու տարվա փորձառություն ունեցող «նորեկները» պաշտոնական արարողակարգին չեն տիրապետում ու, ի վերջո, ինչի մասին էր իբրեւ թե կորոնավիրուսի մասին այդքան չարչրկված ուղերձը: Ո՞ւմ պայծառ գլխում է ամեն անգամ միտք հղանում, որ վարչապետի […]

Թերացման մեղավորին պաշտոն եք տվել. Սերժ Սարգսյանը՝ ԱԺ-ում․ «Հրապարակ»

«Նոր մանրամասներ են հայտնի դառնում քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներից: Ակտիվ հարցադրումներ է արել հատկապես բանակում չծառայած Արեն Մկրտչյանը՝ հարց է հնչեցրել բանակում առկա կոռուպցիայի մասին` «մի քանի միլիոն դրամի հասնող բացահայտումներին առնչվող»: Սերժ Սարգսյանն ասել է, որ դատապարտում է նման երեւույթները, որ իրենք բանակի վրա տրիլիոնների հասնող ծախսեր են արել, «դուք […]

Հոգևորականության գործունեության մեջ երբեմն տեսնում ենք ավելի շատ քաղաքական ինտրիգներ, քան՝ Աստվածաշնչից բխող գործունեություն․ Փաշինյան

Հայաստանում հոգևորականությունը հիասթափվելու լուրջ տեղիք ունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչո՞ւ հիասթափվելու պատճառ ունի հոգևորականությունը ժամանակակից Հայաստանում, որովհետև ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը։ Ինչքան Հայաստանում կա իշխանություն, որը արժեքներ է փորձում սերմանել ՀՀ-ում, այնքան ակնհայտ է դառնում, որ հոգևոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի