5 օր է անջատել են լույսը. քաղաքացին` վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարում էր այն քաղաքացիների բնակարաններ, որոնց հոսանքն այս օրերին անջատել են:
«Ես խնդրել եմ մի շարք բաժանորդների ցուցակներ, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով: Ուզում եմ մի քանիսի հետ խոսել՝ իրենց պատմությունը հասկանալու համար: Որովհետև օրինակ կա, որ մարդը մինչև 5 հազար դրամ հոսանք է սպառել, բայց ըստ էության, ստացվում է, որ մարդն ամառանոց ունի Ձաղկաձորում կամ Դիլիջանում, քիչ է գնացել ամառանոց, ամսվա ծախսը 5 հազար դրամ է եղել և նա օգտվում է պետական աջակցությունից»,- ասաց Փաշինյանը:
Զանգերից մեկին պատասխանեց մի կին, որը նշեց, որ 5 օր է հոսանքն անջատած է. «82 տարեկան սկեսրար ունեմ տանը, ամուսինս վիրահատված է: Ասել են՝ մինչև չվճարեք, չեն միացնի: 50 հազար էր պարտքը, ես 40 հազար վճարեցի, խնդրեցի միացնեն լույսը, մինչև թոշակ կստանամ, կվճարեմ: Բայց չմիացրին»,- ասաց կինը:
Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ այս անգամ իր ֆոնդից հոսանքի գումարը կտան:
Մանրամասն` տեսանյութում: