«Սա արդեն անցնում է բոլոր սահմանները». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա արդեն անցնում է բոլոր սահմանները: 2 տարի անընդմեջ էկրաններից այս կողմ թույն, ագրեսիա ու մաղձ թափող Նիկոլ Փաշինյանի պահվածքն անխուսափելիորեն պետք է առաջացներ բռնության պոռթկում իրական կյանքում՝ համեմված մի կողմից անպատժելիության, մյուս կողմից ՝ անպաշտպանվածության զգացումով»:




































