11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ահա թե ուր հասցրեցին իրավաբանությունը. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ սիրտ էլ չունի մանրամասն անդրադառնալու քայլականների հերթական խայտառակ նախաձեռնությանը։ Հենց հիմա Կառավարությունը «չզեկուցվող» ռեժիմով քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագիծ՝ սահմանելով մեկուսացման ընթացակարգը։ Ու պատկերացնո՞ւմ եք։ Սահմանում են ինչ-որ պետական մարմնի բանավոր կարգադրության հիման վրա փաստացի ազատությունից զրկվելու հնարավորություն։ Ո՛չ փաստաբանի իրավունք, […]

Ոստիկանության համակարգն ամբողջությամբ կփոխվի․ կստեղծվի Ներքին գործերի նախարարություն

Ոստիկանության համակարգն ամբողջությամբ կփոխվի. կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, որը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Ծրագրի նպատակներն են՝ ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոխությունների, […]

Գումարները ծախսելիս պետք է յոթ չափենք, մեկ կտրենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 246 միլիարդ դրամ։ «2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018 թվականի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս։ Ցանկի հարյուր խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ […]

Կառավարությունը ոչնչացնում է բանկային գաղտնիքը, բոլորն իրենց գումարը հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց. Մարուքյան

Կառավարության տնտեսական թիմը հերթական անգամ «փայլեց իր մտքի թռիչքով», Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Առանց այն էլ հիմքերը խարխլած բանկային գաղտնիքի ինստիտուտը Հայաստանում ստանում է վերջնական մահացու հարվածը։ Այսօր հրապարակվել է նոր օրենսդրական նախագիծ, որով վերջնականապես ոչնչացվում է բանկային գաղտնիքը։ Համաձայն այդ նախագծի բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, […]

Հակաճգնաժամային ծրագրերը պետք է համարժեք լինեն եղած մարտահրավերներին. Արմեն Գևորգյան

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը: Հեղինակն անդրադառնում է երկիրը համավարակով պայմանավորված իրավիճակից դուրս բերելու մի շարք քայլերի, որոնք, ըստ նրա, հնարավոր է նախաձեռնալ ամենակարճ ժամկետներում: Հոդվածը կարող եք կարդալ ստորև: Կենտրոնանալով երկիրը լոքդաունից  հանելու և տնտեսությունն աստիճանաբար աշխուժացնելու հարցի քննարկման վրա, ինչն իհարկե կարևոր է՝ մենք մի էական գործոն ենք […]

Ունենք 27 տարեկան ծանր վիճակում գտնվող վարակակիր և 50 նոր դեպք. Թորոսյան

«Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում ունենք արձանագրված վարակրի 50 նոր դեպք, բուժված քաղաքացիների թիվը 26 է, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1523, ակտիվ բուժման դեպքերը՝ 840, բուժվածների թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24, ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդ 27 տարեկան վարակաիր»,- այսօր Կառավարության նիստի ընթացքում՝ ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավրոված վիճակագրությունը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նախարարի՝ […]

Կառավարությունը մերժեց վետերանների պատվովճարը բարձրացնել

Կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հավանություն չտվեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 100 հազար դրամից դարձնել 200 000 ՀՀ դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վետերանները նաեւ օգտվում են պետական պատվերի շրջանակում բուժօգնություն (այդ թվում՝ դեղորայք), անվճար վերականգնողական պարագաներ, առողջության […]

Դիվանագիտական ճակատում hամատարած նահանջ է տեղի ունեցել. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը հայ հասարակության համար բացահայտեց այն, ինչ վաղուց հասկանալի էր ողջ քաղաքագիտական հանրությանը՝ Արցախյան բանակցություններում վերջին մեկ տարում հայկական կողմը լուրջ հետընթաց է ապրել, և դա տեղի է ունեցել բազմաթիվ պատճառներով։ Երբ բարեկամական Ֆրանսիայի քաղաքները հերթով խզում […]

Հայաստանում կորոնավիրուսի 50 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1523 է

Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1523-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 659 քաղաքացի, փաստացի բուժվում է 850-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 մարդ։

ԼՂ հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարությունը Հայաստանի ներկայիս իշխանությունների հախուռն քաղաքականության արդյունքն է. Շարմազանով

«Ես կարծում եմ, որ Լավրովը պատահական չի հրապարակել է ղարաբաղյան բանակցությունների ներկա փուլի օրակարգը՝ դրանով իսկ տեղեկացնելով Հայաստանի հասարակությանը, թե իրականում ինչ փաստաթուղթ է քննարկվում ներկայումս կողմերի հանդիպումների ժամանակ»: Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ: Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի