02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ ոք ձեզնից չի ուզում վերցնել իշխանությունը, դուք ՀՀ քաղաքացիներին պարտք ունեք վճարելու. Չհիասթափված քաղաքացու բաց նամակը՝ երկրի վարչապետին

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Առաքելության ավարտ կամ հեռանալու ժամանակը Գրել եմ երկար, գիտեմ՝ ՖԲ ձևաչափ չէ, բայց գիտեմ նաև, որ ամեն մեկդ կգտնեք ձեր սիրելի հատվածը, իսկ իրականությունը շատերիդ դուր կգա։ Հարգելի Նիկոլ, Հետևելով հանրային կյանքի վերջին օրերի բուռն իրադարձություններին` տպավորություն է, թե Դուք հոգնել եք […]

Հայրենադարձության մասով զգացվում է հայեցակարգի բացակայությունը․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք մեկնում ենք արտասահման և այցելում հայկական սփյուռքի տարբեր համայնքներ, սակայն ՌԵՊԱՏՐԻԱՑԻԱՅԻ ԱՋԱԿՑՈւՄԸ մեր առաջնահերթությունը չենք համարում». Սա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Մինասյանի դիրքորոշումն է։ Գուցե զուտ հնարավորությունների տեսանկյունից, սա ընկալելի մոտեցում է (թեպետ՝ այս համատեքստում ևս այլ հարցեր են ծագում՝ կապված օրինակ հնդիկների […]

Մեր երկրի առաջ ծառացած հիմնական մարտահրավերները․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր երկրի առաջ ծառացած հիմնական մարտահրավերները՝ 1․ Արցախի խնդիր, բանակցային գործընթաց, պատերազմական սցենար, 2․ կորոնավիրուսային ճգնաժամ, 3․ սոցիալ–տնտեսական ճգնաժամ, 4․ արտաքին քաղաքական ճգնաժամ (հատկապես հայ–ռուսական ուղղությամբ), 5․ հասարական–քաղաքական մթնոլորտի գերթունավորում, 6․ պետական կառավարման ցածր որակ (ներառյալ՝ կադրային խնդիրներ), 7․ դատաիրավական ճգնաժամ։ Սրանք այն հիմնական կետերն են, որոնց […]

Վարչապետն իր պոպուլիզմի պատճառով կրակն է գցել էներգետիկ համակարգը. 168.am

168.am-ը գրում է․ «Վարչապետն իր պոպուլիզմի պատճառով կրակն է գցել էներգետիկ համակարգը։ Այն բանից հետո, երբ առանց հետևանքները հաշվի առնելու՝ հայտարարվեց, թե սպառողները կարող են չվճարել օգտագործված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց, մի մասը՝ անկախ նրանից, ի վիճակի՞ են, թե՞ ոչ, դադարեցին կատարել կոմունալ վճարները։ Արդյունքում՝ էներգետիկ համակարգը դարձյալ կանգնեց փոխադարձ պարտքերի շղթայի մեջ հայտնվելու վտանգի […]

Կամ եղբայրը հիմարության համար կզրկվի մանդատից, կամ…. Կոլերով․ 168․am

168.am–ը գրում է․ «168.am-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։ – Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով, ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայրն է, օրերս ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել, որի բովանդակությունը մեծ աղմուկ է բարձրացրել հայաստանյան շրջանակներում։ Նա ՀՀ ԱԱԾ նախկին պետ […]

Փաշինյանի ասածը նմանվում է Տեր-Պետրոսյանի ասածին․ Արծվիկ Մինասյան․ 168.am

168.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ձևակերպեց, իր բնորոշմամբ, «Կոմունալ համերաշխության բանաձևը»: Ըստ Կառավարության ղեկավարի՝ պետությունը 4.5 միլիարդ դրամ է ուղղել քաղաքացիների կոմունալ վճարներին, սակայն, քանի որ ունի աջակցության կարիք ունեցողներին իդենտիֆիկացնելու խնդիր, հայցում է գումարի կարիք չունեցող բաժանորդների օգնությունը. «Եթե չունես կառավարության՝ քեզ տված կոմունալ աջակցության կարիքը, վերահասցեագրիր այն իրական կարիքավորին, […]

Մաքսանենգ ծխախոտը և Փաշինյանները․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Մաքսանենգ ծխախոտը և Փաշինյանները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդու՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կողմից դեպի Կրասնոդար (Աֆղանստան տեղափոխելու նպատակաով) մատակարարված 4 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտի հետ կապված սկանդալը շարունակվում է։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի գլխավոր աներորդին կտրականապես հերքել է այդ տեղեկությունը, երեկ բազմաթիվ ԶԼՄ-ներ մանրամասն տեղեկություններ հրապարակեցին, թե, բացի […]

Պարոն նախագահի տրամադրվածությունը դրական է, որպեսզի լիովին հաղթահարենք բոլոր խնդիրները. Իզմիրլյան բ/կ տնօրենը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիագնոստիկ վիրահատությունից հետո կորոշվի հիմնական վիրահատության ծավալը»:  Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: «Այս պահին առողջական վիճակը կայուն է, բավականաչափ լավ դինամիկա կա իր առողջության մեջ՝ տեղափոխվելուց հետո: Պարոն նախագահի տրամադրվածությունը դրական է, որպեսզի այն բոլոր խնդիրները, որոնք կան, լիովին հաղթահարենք»,- հավելեց […]

Արթուր Վանեցյանը դատի է տալիս վարչապետի խոսնակին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը հայտարարությամբ են հանդես եկել: Դրանում ասված է.  «Երեք օր առաջ՝ կեսգիշերին Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձ կա նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե իբր՝ «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական […]

Մայիսի 4-ից կթույլատրվի ազատ տեղաշարժը, չեն աշխատի տրանսպորտը, մոլերը, հանրախանութները. Վարոս Սիմոնյան

«Մայիսի 4-ից հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, բոլոր քաղաքացիները ՀՀ տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել». Այսօր ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: «Ձև մեկի լրացման կարիք այլևս չի լինի, թերթիկ պետք չի լինի լրացնել տանից դուրս գալիս: Պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը, քանի որ այն բարձր ռիսկային գործունեության տեսակ է, որի միջոցով կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի